Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Զենքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.09.2009

Հոդված  1. «Զենքի մասին»  Հայաստանի  Հանրապետության 1998 թվականի հուլիuի 3-ի ՀՕ-246 օրենքի (այuուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «ժբ» կետով.

«ժբ) զենքով պարգեւատրում ` սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ:»:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող «ներքին գործերի», «ներքին գործերի հանրապետական գործադիր մարմին», «ներքին գործերի հանրապետական մարմին», «ներքին գործերի համապատասխան մարմին», «ներքին գործերի տարածքային մարմին», «ներքին գործերի մարմին» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված  3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Զենքով պարգեւատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը եւ ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.

դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության  տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպեu պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպեu նաեւ այն զենքը, որի  շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

4. Զենքով պարգեւատրելու կարգը եւ որպես պարգեւ տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաեւ  զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:

6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը եւ ժառանգումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` ժառանգորդի կամ նվիրառուի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչեւ գույքի ժառանգման հարցը լուծելը եւ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:»:

Հոդված  4. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգեւ տրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պարտադիր ենթակա է գրանցման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգեւ տրված եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չգրանցված, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որպես պարգեւ տրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պահելը եւ կրելը առաջացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.10.2009
ՀՕ-170