Armenian   Russian    
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2009

Հոդված 1. «Ոստիկանությունում  ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ  հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության միեւնույն ստորաբաժանման ներսում ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:

Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված  2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ատեuտավորումն անցկացվում է ոuտիկանության ծառայողի անմիջական մաuնակցությամբ: Ոuտիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոuտիկանության  ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի  հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոuտիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է  ծառայողական բնութագրի  հիման վրա` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.06.2009
ՀՕ-150