Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ֆիրմային անվանումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 08.06.2009

Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «ռեգիստր» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`

«1.1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի oպերատորները, Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները կամ  այդպիսի իրավաբանական անձանց հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:».

2) 5-րդ մասը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի  1.1-րդ մասով սահմանված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) «Պետական ռեգիստր» բառերից եւ դրանց հոլովված ձեւերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով.

2) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը «ռեգիստրի» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.06.2009
ՀՕ-140