Armenian      
Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 08.06.2009

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1»-րդ կետով`

«բ1) վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»:

Հոդված 2. Օրենքի 9.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով`

«6. Կենտրոնական բանկն իր կողմից վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է  իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.06.2009
ՀՕ-142