Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.05.2009

Հոդված 1. «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի  նոյեմբերի 27-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» բառերը  փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 3.  Օրենքի 2-րդ հոդվածում`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«բուսասանիտարիա ` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.

բուսասանիտարական հաշվառում ` բուսասանիտարական վերահսկողության իրականացման նպատակով  ֆիզիկական եւ իրավաբանական   անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում,  թարմացում եւ օգտագործում.

բուսասանիտարական հաշվառման վկայական ` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ, որը ներառում է նրանց ծածկագիրը,  գործունեության տեսակը եւ գտնվելու վայրը.

բուսասանիտարական միջոցառում ` պաշտոնական ընթացակարգ՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ (կամ) տարածման  կամ կարգավորվող ոչ կարանտին  վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.

բուսասանիտարական անձնագիր ` փաստաթուղթ, որն ուղեկցում է հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը,  կարգավորվող առարկաները եւ հավաստում, որ բեռը ստուգված է ու զերծ կարանտին վնասակար օրգանիզմներից, նաեւ հիմք է հանդիսանում արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման համար.

մոնիթորինգ ` բուսասանիտարական իրավիճակի ստուգման պաշտոնական շարունակական  գործընթաց.

խմբաքանակ ` միեւնույն ապրանքի միավորների համակցություն, որոնք տարբերվում են միմյանցից իրենց կազմի համասեռությամբ, ծագմամբ  եւ կազմում են բեռի մաս.

համապատասխանության ստուգում ` բուսասանիտարական պահանջներին համապատասխանության ստուգման պաշտոնական ընթացակարգ.

հետազոտություն ` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմների սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.

վերաարտահանվող բեռ ` բեռ, որը   ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Բեռը կարող է պահպանվել,  բաժանվել մասերի, խառնվել այլ բեռների հետ  կամ վերափաթեթավորվել.

տեսուչ ` բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով  բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.

տեսչություն ` բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն  իրականացնելու իրավասություն ունեցող  լիազորված պետական  մարմնի ստորաբաժանում.

տարանցիկ փոխադրվող բեռ ` բեռ, որը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմին եւ ենթարկվում է պաշտոնական ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված եւ փաթեթավորված պահպանությունը.

սերմնանյութ եւ տնկանյութ ` բույսեր` նախատեսված ցանքի, տնկման, վերատնկման (սածիլավորման) կամ հողում մնալու համար:».

2) «բուսական արտադրանք», «բուսասանիտարական հավաստագիր», «բուսասանիտարական վտանգի վերլուծություն»,  «բուսասանիտարական կանոններ եւ նորմեր», «բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ», «բույսերի զննում», «բուսասանիտարական վերահսկողություն», «բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ստուգում»    պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բուuական արտադրանք ` բուսական ծագման չվերամշակված նյութ (ներառյալ` հացահատիկը), ինչպես նաեւ վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ (կամ)  տարածման վտանգ.

բուuաuանիտարական հավաuտագիր ` հավաստագիր, որը պատրաստված է բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի նմուշին համապատասխան եւ հավաստում է,  որ բեռը համապատասխանում է բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներին.

բուuաuանիտարական վտանգի վերլուծություն ` կենuաբանական եւ  տնտեuական տվյալների գնահատում` վնաuակար oրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու եւ  դրա դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.

բուսասանիտարական կանոններ եւ նորմեր ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բուսասանիտարական պահանջներ, ինչպիսիք են զննումը, ստուգումը, փորձաքննությունը, վերլուծությունը, վերահսկողությունը կամ մշակումը,  որոնք  կիրառվում  են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակման,  առողջ բույսերի եւ բուսական արտադրանքի արտադրության  կամ ներմուծման նպատակով.

բուսասանիտարական զննում ` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.

բուսասանիտարական  վերահսկողություն ` Հայաստանի Հանրապետության օրենքով բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող բուսասանիտարական ստուգում, որը նպատակաուղղված է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ հետագա տարածման կանխարգելմանը  կամ կարգավորվող ոչ  կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը,  առողջ բույսերի եւ բուսական արտադրանքի արտադրությանը կամ  ներմուծմանը,  պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց եւ արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացման եւ օգտագործման բացառմանը.

բուսասանիտարական uտուգում `  բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների  բուuաuանիտարական զննում եւ (կամ)  բուսասանիտարական փորձաքննություն` վնաuակար oրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ փաստաթղթերում ներկայացված տվյալների  համապատասխանությունը  որոշելու նպատակով.

բույuերի կարանտին վնաuակար oրգանիզմներ ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեuական նշանակություն ունեցող  վնաuակար oրգանիզմ, որում նա դեռեւս բացակայում է  կամ առկա  է,  սակայն սահմանափակ է տարածված եւ պայքարի օբյեկտ է ու պաշտոնապես հսկվում է.».

3)   «բույսերի սահմանային կարանտին  հսկիչ կետ» պարբերության «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական տեսչության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (այսուհետ` տեսչություն)»  բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության»  բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 5. Օրենքի 2-րդ գլխի եւ 4-րդ հոդվածի վերնագրերում  «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

3) 5-րդ կետը «միջոցների» բառից հետո լրացնել «եւ պարարտանյութերի» բառերով.

4)  7-րդ կետից հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով, իսկ «լիազորված» բառը` «լիազոր» բառով.

2) 5-րդ կետի «եւ բուսական արտադրանքի» բառերը փոխարինել «, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների» բառերով, իսկ նույն կետը «ցանկը» բառից հետո լրացնել  «, դրանց բուսասանիտարական փորձաքննության մեթոդներն ու  եղանակները» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

4) 7-րդ կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը, իսկ նույն կետի «պահանջների» բառը փոխարինել «եւ նորմերի» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-16-րդ կետերով.

«14) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձեւը.

15) հաստատում է վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանման  կարգը` Հայաuտանի Հանրապետության տարածքում վնաuակար oրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացվող  մոնիթորինգի  հիման վրա.

16) հաստատում է տեսչության խորհրդանիշի եւ տարբերանշանի ձեւերը եւ դրանք կրելու կարգը:»:

Հոդված 8.  Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանությունը» բառերը փոխարինել «Բուսասանիտարիան» բառով:

Հոդված 9. Օրենքի  6-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի  «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով.

2) 1-ին կետի «կազմակերպումը» բառը փոխարինել  «կազմակերպման վերահսկողությունը» բառերով.

3) 3-րդ կետը «կանոնների» բառից հետո լրացնել «եւ նորմերի» բառերով, նույն կետի «ներկրման» բառը փոխարինել «ներմուծման» բառով, իսկ «տարանցման» բառը` «տարանցիկ փոխադրման» բառերով.

4) 4-րդ կետի  «նորմերի ապահովումը» բառերը փոխարինել «նորմերի պահպանման վերահսկողությունը» բառերով:

Հոդված 10.   Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերով եւ նույն մասից հանել  «Հայաստանի Հանրապետությունում»  բառերը.

2) 5-րդ մասի 1-ին կետը «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

3)  5-րդ մասի 2-րդ  կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ», «է» եւ «ը» ենթակետերով.

«զ) թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի ֆլորա, ֆաունա եւ միկրոֆլորա).

է ) ազդեցությունը վերարտադրողականության վրա.

ը ) մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին եւ մաշկագրգիռ հատկությունները:».

4) 8-րդ  եւ 9-րդ մասերը միացնել եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Լիազոր մարմինը փորձարկման եզրակացությունը եւ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ բույսերի պաշտպանության միջոցը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության  քիմիական եւ կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու կամ մերժելու մասին որոշում եւ տեղյակ է պահում հայտատուին:»:

Հոդված 11. Օրենքի 8-րդ հոդվածում`

1)  վերնագիրը, բոլոր մասերը եւ կետերը «միջոցների» բառից հետո լրացնել «եւ պարարտանյութերի» բառերով.

2) 1-ին մասի  «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով, իսկ «24 ժամվա» բառերը` «մեկ աշխատանքային օրվա» բառերով.

3)  4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) բույսերի պաշտպանության միջոցներ եւ պարարտանյութեր ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:».

4)  5-րդ մասը   շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնի մոտ, մյուս օրինակը` տեսչությունում, իսկ երրորդ օրինակը տրվում է հայտատուին:»:

Հոդված 12. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) թունանյութերի եւ պարարտանյութերի օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:»:

Հոդված 13. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «վնասատուներով, հիվանդություններով եւ մոլախոտերով» բառերը փոխարինել «վնասակար օրգանիզմներով» բառերով.

2) 7-րդ կետը «որակի» բառից հետո լրացնել «վկայական» բառով, իսկ «կարանտին վկայական» բառերը փոխարինել «բուսասանիտարական անձնագիր» բառերով:

Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը  «թունանյութերի» բառից հետո լրացնել «եւ պարարտանյութերի» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը եւ փորձաքննությունը:».

3)  2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների  արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի եւ ներմուծման բուսասանիտարական հավաստագրի:»:

Հոդված 15.  Օրենքի  5-րդ գլխի վերնագրում եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել  «Բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 16. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում`

1)  1-ին կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 3-րդ կետից  հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը:

Հոդված 17.  Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «կանոնների» բառից հետո լրացնել «եւ նորմերի» բառերով եւ հանել «պահանջների» բառը.

2) 2-րդ կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

3) 3-րդ կետի «փորձաքննության» բառը փոխարինել «ստուգման» բառով.

4)  6-րդ եւ 7-րդ  կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «6) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ, արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի  բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ:  Այդ դեպքում կատարվում է միայն բուսասանիտարական  զննում.

7) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում բեռը կարող է ներմուծվել միայն բուսասանիտարական փորձաքննության եզրակացության  հիման վրա, իսկ սերմնանյութը եւ տնկանյութը նաեւ ներմուծող երկրի համապատասխան մարմնի տված սերմնանյութի եւ տնկանյութի որակի վկայականի առկայության դեպքում: Բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի բացակայության դեպքում բեռի ներմուծումը կամ արտահանումն արգելվում է:».

5) 8-րդ կետը «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննման, ստուգման կամ» բառերով:

Հոդված 18.  Օրենքի  6-րդ գլխի  վերնագրում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության նկատմամբ պետական» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի նկատմամբ» բառերով:

Հոդված 19.  Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 1-ին մասից հանել «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը եւ նույն մասը «տեսչությունը» բառից հետո լրացնել «կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով.

3) 3-րդ  եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաեւ բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար  անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում  այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական  վտանգի  վերլուծություն,  արդյունքների հիման վրա որոշում  կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները եւ ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:».

4) 8-րդ կետի «աջակցում» բառը փոխարինել «վերահսկողություն է իրականացնում» բառերով, իսկ «իրականացմանը» բառը` «նկատմամբ» բառով.

5) 9-րդ  եւ 10-րդ կետերը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի ներմուծման թույլտվություն եւ բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր,  որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

10) վերահuկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից,  ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից եւ կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, uերմնանյութերի եւ տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման եւ վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ:».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ  կետով.

«11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական եւ միջերկրածովյան կազմակերպությանը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային  հսկիչ կետերին:»:

Հոդված 20.  Օրենքի 15- րդ հոդվածում`

1) վերնագրից եւ 1-ին մասից հանել  «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 1-ին կետը «կանոններով» բառից հետո լրացնել «եւ նորմերով» բառերով.

3)  3-րդ կետը «կանոններին» բառից հետո լրացնել «եւ նորմերին» բառերով.

4)  5-րդ կետը «տարանցիկ» բառից հետո լրացնել «փոխադրվող» բառով.

5)  6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ստուգելու  Հայաստանի  Հանրապետության  տարածքում բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների փոխադրման եւ իրացման գործընթացներում բուսասանիտարական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (բուսասանիտարական հաշվառման վկայական, բուսասանիտարական հավաստագիր կամ բուսասանիտարական անձնագիր): Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված` կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը` վարակազերծման կամ ոչնչացման.».

6) 7-րդ կետի  «բուսասանիտարական» բառից հետո հանել «պետական» բառը.

7) 8-րդ կետի «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ կետերով.

«9) բուսասանիտարական զննման եւ ստուգման միջոցով որոշելու`

ա. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել ներմուծվող բեռի կամ դրա որոշակի խմբաքանակի համար, եթե դա զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից,

բ. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել  տեխնիկական կամ պարենային նպատակներով օգտագործման համար նախատեսված այն բեռներին,  որոնցում հայտնաբերվել են կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.

10)  տալու բուսասանիտարական անձնագիր, ստուգելու բուսասանիտարական  հաշվառում անցած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լրացրած բուսասանիտարական անձնագրի եւ բեռի բուսասանիտարական վիճակի համապատասխանությունը.

11) իրականացնելու բույuեր, բուuական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ առեւտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող եւ պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը.

12) պահանջելու փաստաթղթեր, կազմելու տեղանքի սխեման, իրականացնելու արտադրատարածքների ու ցանքատարածությունների  բուսասանիտարական զննում եւ ստուգում:»:

Հոդված 21.  Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագրից եւ 1-ին մասից հանել «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության սահմանային հսկիչ կետերում զննել ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները եւ փոխադրամիջոցը, ստուգել դրանց  համապատասխանությունը  արտահանող երկրի բուսասանիտարական  հավաստագրին եւ անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում  նմուշը ներկայացնել տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության: Փորձաքննության  դրական եզրակացություն ստանալուց հետո անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր  ամբողջ խմբաքանակի համար, եթե խմբաքանակը կազմված է տարբեր տեսակի  բույսերից, բուսական արտադրանքից եւ կարգավորվող առարկաներից` յուրաքանչյուր տեսակի համար, իսկ բեռնաթափման վայրը տարբեր լինելու դեպքում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար.».

3) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 7-րդ կետը.

4) 1-ին մասի 10-րդ կետը «համազգեստ» բառից հետո լրացնել «, խորհրդանիշ եւ տարբերանշան» բառերով.

5) 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) ներմուծվող բեռներում  կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լրացնել համապատասխան ծանուցման ձեւը եւ 24 ժամվա ընթացքում ներկայացնել տեսչություն:».

6)  2-րդ մասից հանել  «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը:

Հոդված 22. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը».

2) 1-ին  եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ եւ պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հաշվառվում են տեսչության կողմից՝ հաշվառման գրանցամատյանում  գրանցման եւ բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրման միջոցով:».

«3. Բուսասանիտարական  հաշվառման կարգը,  վկայականի  եւ  գրանցամատյանի ձեւերը հաստատում է  լիազոր  մարմինը:»:

Հոդված 23. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «կարանտին» բառից հետո լրացնել «վնասակար» բառով եւ նույն մասից  «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանություն պետական» բառերը հանել, իսկ «լիազորված»  բառը փոխարինել «լիազոր» բառով.

2) 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով տեսչության  տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում վերահսկողություն է իրականացնում կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման եւ կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:

8. Բույuերի կարանտին uահմանված գոտիներից բույuերի եւ բուuական արտադրանքի, uերմերի եւ տնկանյութի արտահանումը կատարվում է տեuուչի հսկողության ներքո:».

3) 9-րդ մասը «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ բուսասանիտարական անձնագրի» բառերով,  իսկ «Առանց հավաստագրի» բառերից  հետո` «եւ առանց  բուսասանիտարական անձնագրի» բառերով.

4) 10-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանություն պետական» բառերը.

5) 12-րդ մասի «Կարանտին օբյեկտ հանդիսացող» բառերը փոխարինել «Բուսասանիտարական վերահսկողության ենթակա» բառերով եւ «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը հանել.

6) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 13-15-րդ  մասերով.

«13. Տեսուչը ստուգում է բուսասանիտարական անձնագրի առկայությունը եւ  բեռի համապատասխանությունը բուսասանիտարական անձնագրի տվյալներին:

14. Եթե բուսասանիտարական զննումից եւ (կամ)  ստուգումից եւ (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է եւ վնասակար օրգանիզմների տարածման վտանգ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է  միայն տվյալ խմբաքանակի համար:

15. Եթե կարանտին վնասակար օրգանիզմներով վարակումը հայտնաբերված է, ապա տեսչությունը տվյալ արտադրական տարածքում, շենքերում, պահեստներում,  փոխադրամիջոցներում հայտնաբերված բույսերի, բույսերի մասերի կամ այլ վարակակիրների նկատմամբ սահմանում է կարանտին` անհրաժեշտության դեպքում վարակազերծում կամ ուղարկում վերամշակման, ոչնչացնում` միայն էկոլոգիապես անվտանգ եղանակով, համայնքի ղեկավարի հատկացրած վայրում ու նշանակված ներկայացուցչի մասնակցությամբ, եւ կազմում է լիազոր մարմնի հաստատած ձեւի ակտ:»:

Հոդված 24. Օրենքի 19-րդ հոդվածում`

1)  2-րդ մասից հանել «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 3-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը:

Հոդված 25. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին  մասը  «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննում եւ» բառերով.

2)  2-րդ  եւ 3-րդ մասերը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների մաքսային ձեւակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնները եւ նորմերը բավարարող ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

3. Գյուղատնտեuական, անտառային ու գեղազարդային բույuերի եւ բուսական  արտադրանքի` Հայաuտանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի բուuաuանիտարական հավաuտագրի, տեuչության տված ներմուծման բուuաuանիտարական հավաuտագրի առկայության դեպքում, բացառությամբ մինչեւ 50 կգ-ի, իսկ սահմանամերձ տարածքներից տվյալ տարածքին բնորոշ  բույսերի եւ բուսական արտադրանքի համար` մինչեւ 500 կգ-ի (բացի uերմնանյութից ու տնկանյութից): Սահմանամերձ տարածքների եւ թույլատրվող մշակաբույսերի անվանացանկը եւ քանակները հաստատում է լիազոր մարմինը:».

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «3.1-րդ» մասով.

«3.1 Եթե տեսուչի կողմից արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագիրը մերժվում է, ապա ներմուծման բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, եւ  բուսասանիտարական հավաստագրի բոլոր օրինակների առաջին էջում պետական տեսուչը դնում է լիազոր  մարմնի հաստատած ձեւի կնիք, որի վրա նշված է  «Մերժված է» բառը, եւ նշում իր անունը, ազգանունը, պաշտոնը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,  հսկիչ կետի անվանումը եւ ստորագրում այն:».

4) 4-րդ մասը «ստուգում» բառից հետո լրացնել  «, զննում» բառով.

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում առկա  բույuերը, բուuական արտադրանքը եւ կարգավորվող առարկաները ներկայացնել բուuաuանիտարական զննման:  Կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում  տեսուչը արգելում է դրանց ներմուծումը:».

6) ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասը.

7) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների 50 կգ ավելի յուրաքանչյուր խմբաքանակի, սերմնանյութի եւ տնկանյութի համար՝ անկախ քաշից,  անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կատարում է բեռի ու փոխադրամիջոցի զննում, ստուգում բեռի բուսասանիտարական վիճակը, համապատասխանությունը արտահանող երկրի  բուսասանիտարական  հավաստագրին եւ անմիջապես տալիս  ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության  դեպքում նմուշը ներկայացնում է տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության, որը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Դրական եզրակացության դեպքում անմիջապես տալիս է ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:».

8)  8-րդ մասից հանել  «Բույսերի կարանտինի պետական» բառերը, եւ նույն մասը «իսկ» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով, «վերցվում է» բառից հետո` «մաքսային պահեստում» բառերով.

9) 9-րդ մասից «մասին» բառից հետո հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը,  իսկ «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով.

10) 10-րդ մասի «Բույսերի կարանտինի պետական» բառերը հանել եւ «ստուգում» բառը փոխարինել «զննում կամ փորձաքննություն» բառերով, իսկ նույն մասը «դրոշմակնիք»  բառից հետո լրացնել «ու կնիք, որոնց ձեւերը սահմանում է լիազոր մարմինը,  իսկ հավաստագրի հակառակ երեսին ձեռագրով նշում  է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը» բառերով.

11)  ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը.

12) 12-րդ մասից հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը.

13) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  14-19-րդ մասերով.

«14. Բեռի վերաարտահանման դեպքում բեռը վերաարտահանողը հայտ է ներկայացնում  տեսչություն վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար` ներկայացնելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա պատճենը եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծման  բուսասանիտարական հավաստագիրը:

15. Նախքան վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը տեսուչը ստուգում է բեռի ծագման երկրի տված բուսասանիտարական հավաստագիրը:

16. Եթե բեռը վերաարտահանվող է, եւ բեռի ծագման երկրի բուսասանիտարական կանոնների  եւ նորմերի պահանջները համապատասխանում  են, ապա տեսուչը առանց լրացուցիչ ստուգման տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր՝ կցելով բեռի ծագման երկրի  բուսասանիտարական հավաստագիրը եւ այն  գրանցում հավաստագրերի տրամադրման գրանցամատյանում:

17.   Եթե վերաարտահանվող երկրի  բուսասանիտարական կանոններով եւ նորմերով սահմանված են  հատուկ պահանջներ, ապա տեսուչն անցկացնում է բեռի լրացուցիչ ստուգում, որի հիման վրա տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր:

18.  Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով եւ նորմերով սահմանված են  լրացուցիչ հատուկ պահանջներ, իսկ արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրում բացակայում են այդ պահանջներին համապատասխանության մասին նշումները, ապա վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում:

19. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ուղեկցում է բեռը մինչեւ նշանակման վայրը, մեկ օրինակը պահվում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը`  տեսչությունում:»:

Հոդված 26. Օրենքի 21-րդ հոդվածում`

 1) 1-ին մասից  հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը.

 2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կատարում է  բեռի ստուգում եւ տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես:».

3) 5-րդ մասի «եթե դա համապատասխանում է» բառերը փոխարինել «եթե դրանք համապատասխանում են» բառերով.

4)  8-րդ մասից հանել «Բույսերի կարանտինի պետական» բառերը.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-10-րդ մասերով.

«9. Բեռն արտահանողը պարտավոր է պահպանել   բեռի բուսասանիտարական վիճակը՝  բուսասանիտարական հավաստագիր ստանալու պահից մինչեւ բեռի նշանակման վայր հասցնելը:

10. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով եւ նորմերով հատուկ պահանջներ են սահմանված տվյալ բեռի համար, ապա բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն դրանք  բավարարելու դեպքում: Բուսասանիտարական հավաստագրի «Լրացուցիչ պահանջներ» բաժնում կատարվում է նշում՝ ներկայացված հատուկ պահանջները բավարարելու մասին:»:

Հոդված 27.   Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում  «տարանցիկ տեղափոխվող» բառերը փոխարինել «տարանցիկ փոխադրվող» բառերով:

Հոդված 28. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասից  հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը, իսկ նույն մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «` տեսուչի հսկողությամբ» բառերով.

2)  2-րդ մասից հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը:

Հոդված 29. Օրենքի 24-րդ հոդվածում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 30. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,  բացառությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.06.2009
ՀՕ-136