Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.04.2009

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի  ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.7-րդ ենթակետով.

«9.7. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր(լիցենզիա) ստանալու համար` այդ թվում`

9.7.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար՝
 

9.7.1.1. Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար`  բազային տուրքի
500-ապատիկի չափով
 
9.7.1.2. Երեւան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար`  բազային տուրքի
400-ապատիկի չափով
 
9.7.1.3.  մի քանի մարզերի տարածքներում հեռուստա- հաղորդումների եթերային հեռարձակման համար` բազային տուրքի
400-ապատիկի չափով
 
9.7.1.4. մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար`   բազային տուրքի
250-ապատիկի չափով

9.7.2. ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար՝
 

9.7.2.1. Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար` բազային տուրքի
250-ապատիկի չափով
 
9.7.2.2.  Երեւան քաղաքի տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար` բազային տուրքի
200-ապատիկի չափով
 
9.7.2.3.  մի քանի մարզերի տարածքներում ռադիո- հաղորդումների եթերային հեռարձակման համար` բազային տուրքի
200-ապատիկի չափով
 
9.7.2.4.  մեկ մարզի տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար`  բազային տուրքի
150-ապատիկի չափով

9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար՝
 

9.7.3.1. Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար`  բազային տուրքի
500-ապատիկի չափով
 
9.7.3.2. Երեւան քաղաքի տարածքում հեռուստա- հաղորդումների կաբելային հեռարձակման համար`  բազային տուրքի
400-ապատիկի չափով
 
9.7.3.3. մի քանի մարզերի տարածքներում հեռուստա- հաղորդումների կաբելային հեռարձակման համար` բազային տուրքի
250-ապատիկի չափով
 
9.7.3.4. մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար`    բազային տուրքի
100-ապատիկից
150-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.05.2009
ՀՕ-112