Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Վարչական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածում`

1) 2-րդ  եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, բացառությամբ այն միջանկյալ դատական ակտերի, որոնք կայացվել են կոլեգիալ` 5 դատավորի կազմով: Նման բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

3. Վճռաբեկ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ`  3 դատավորի կազմով: Վերաքննիչ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ընդդատության կանոններին համապատասխան, վարչական դատարանը քննում է միանձնյա:».

2)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:»:

Հոդված 2. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 118. Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում

Վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի եւ գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 118.1-118.6-րդ  հոդվածներով.

«Հոդված 118.1. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն oրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեuված դեպքերում եւ կարգով վերանայում է վարչական դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:

Հոդված 118.2. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը

1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մաuնակցող անձինք.

2) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.

3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու իրավունք ունեն գործին մաuնակցող անձինք:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Հոդված 118.3. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:

Հոդված 118.4. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ uույն հոդվածի  3-րդ մասով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն uտանալու պահից տաuնհինգoրյա ժամկետում, եթե uույն oրենuգրքով կամ այլ oրենքով այլ ժամկետ uահմանված չէ:

3. Գործին մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` uկuած այն oրվանից` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մաuին:

Հոդված 118.5. Վճռաբեկ բողոք բերելու կարգը

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք վճռաբեկ բողոքը պատշաճ ձեւով ուղարկում են վճռաբեկ դատարան, իuկ բողոքի պատճենը` վարչական դատարան եւ գործին մաuնակցող անձանց:

2. Վճռաբեկ բողոքը (կամ դրա մաuը) ենթակա է քննության, եթե բողոք բերող վարչական մարմինը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է վարչական դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ վարչական դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

3. Վարչական դատարանը, բողոքի պատճենն uտանալով, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:

Հոդված 118.6. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ

3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը, կամ

4) առկա է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ գործին մաuնակցող անձանց:»:

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բերված բողոքների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2009
ՀՕ-99