Armenian   Russian    
Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2009

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ոստիկանության մասին»,» բառերից հետո լրացնել ««Ռազմական ոստիկանության մասին»,» բառերով:

Հոդված  2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) ռազմական ոստիկանությունը.»:

Հոդված 3. Օրենքի  14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:»:

Հոդված 4. Օրենքի  31-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 6-րդ մասերը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, ռազմական ոստիկանության» բառերով.

2) 3-րդ մասը «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «, ռազմական ոստիկանությունը» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.04.2009
ՀՕ-61