Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի  քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավաuության դատարանին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածը ճանաչել  ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածը  ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից?  միանձնյա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 111.1-րդ  հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:»:

Հոդված 6. Օրենսգրքի երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի «Վարույթը քաղաքացիական դատարանում» բառերը փոխարինել «Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 22.1-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 163.1-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 165-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին պարբերությունում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 204.3-րդ հոդվածը «բնակության (գտնվելու) վայրի» բառերից հետո լրացնել «ընդհանուր իրավասության» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 221.1-րդ հոդվածը  «դատարանի» բառից հետո լրացնել «`գործն ըստ էության լուծող» բառերով, իսկ «պահից» բառից հետո` «մեկ ամիս հետո» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:»:

Հոդված 15.  Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական դատարանների վարույթում գտնվող գործերը, տարածքային ընդդատությանը համապատասխան, փոխանցվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

3. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:

4. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որի ընդդատությանն է վերապահված համապատասխան գործը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

5. Քաղաքացիական դատարանների  կայացրած դատական ակտերի կատարման ընթացքում ծագող եւ դատական կարգով լուծում պահանջող հարցերով իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

6. Քաղաքացիական դատարանների քննած եւ ավարտած գործերով լրացուցիչ վճիռ կայացնելու, վճիռը պարզաբանելու, վճռի վրիպակները, տառասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու համար իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.02.2009
ՀՕ-44