ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 56-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետում «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը:» նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.01.2009
ՀՕ-39