Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու,  ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:»:

Հոդված 2.  Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքներ ընդունելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ եւ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

Հոդված 5.   Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով.

«Հոդված 8.1. Պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված   հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը եւ հանրաքվե նշանակելն ու անցկացնելը

1. Պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:

2. Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

3. Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

4. Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:

5. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո:

6. Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամաuային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:

7. Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:

8. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքով` տեղամաuային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար uահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 16, եւ  ոչ ուշ, քան 19 օր առաջ:

9. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ  ուշ, քան 20 օր առաջ:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապետական ընտրությունների համար» բառերով:

Հոդված  7. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «մեկ oր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար   անցկացվող   հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու   oրվանից եւ ավարտվում քվեարկությունից մեկ oր առաջ»  բառերով.

2) 8-րդ մասը «հինգ oրվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար անցկացվող հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու   oրվանից ոչ ուշ, քան հինգ oրվա ընթացքում,»  բառերով:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի վերնագրից «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը,» եւ տեքստից «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստման եւ անցկացման,» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10.  Օրենքի  32.1-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անճշտությունների չափը հաշվարկվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:»:

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Սույն օրենքի 8.1-րդ հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2009
ՀՕ-3