Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի  նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը «կանոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Uույն oրենքի 11-րդ հոդվածով uահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները  գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված  հարկային մարմնի համակարգի զարգացման  ֆոնդ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2008
ՀՕ-203