Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008


  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ եւ սահմանումներ
  • Գլուխ 2. Ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքները ու պարտականությունները
  • Գլուխ 3. Ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանի ներկայացուցչության լիազորությունները
  • Գլուխ 4. Ապաստանի ընթացակարգերը
  • Գլուխ 5. Ժամանակավոր պաշտպանություն
  • Գլուխ 6. Անցումային  դրույթներ

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ  ԵՎ  ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը եւ ճանաչում է բոլոր օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաեւ ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով  սահմանված անհրաժեշտ պահանջները:

    2. Սույն օրենքը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, ապահովում է նաեւ բոլոր օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որեւէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:

    3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 2. Ապաստանը

    1.  Ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիու՟թյուն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում շնորհված պաշտպանություն է, որը երաշխավորում է նրա նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված սկզբունքի կիրառումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց` Կոնվենցիայով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով շնորհված բոլոր իրավունքները:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապաստանը տարածվում է նաեւ այլ պետության կողմից փախստական ճանաչված օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վրա, եթե նա սահմանված կարգով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք եւ ունի  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակության իրավունք տվող կացության որեւէ կարգավիճակ:

    3. Ապաստանի տրամադրումը պետք է ընթանա խաղաղ եւ մարդասիրական մթնոլորտում, եւ դա չպետք է վերածվի անբարյացակամ վերաբերմունքի, քանի որ դա չի ենթադրում որեւէ քննադատություն փախստականի քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  կամ որեւէ այլ երկրի հանդեպ:

    Հոդված 3. Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում

    1. Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կարող է ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառների հետեւանքով լքել են Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների տարածքները:

    2. Առանց սույն օրենքով սահմանված կարգով անհատական ընթացակարգն անցնելու` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց  վրա տարածվում են Հայաստանի Հանրապետությունում անհա՟տական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների իրավունքներն ու պարտականությունները, իսկ  փախստականների ճանաչման եւ ապաստանի տրամադրման բացառումը, դադարեցումը եւ չեղյալ հայտարարումը իրականացվում են սույն օրենքի  համաձայն`  անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստա՟կանների համար սահմանված դրույթներով եւ ընթացակարգերով:

    Հոդված 4.  Կամավոր վերադարձը

    1. Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աջակցությամբ՝ սույն օրենքի 60-րդ  հոդվածով սահմանված կարգով:

    2. Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի եւ փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, եւ դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

    1)  տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին եւ ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.

    2)  մինչեւ իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջեւ:

    3. Ապաստանի եւ փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության  իրավասու բոլոր մարմինները  իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված  ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (այսուհետ`  ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա:

    Հոդված 5.  Ապաստան հայցողը

    1. Ապաստան հայցողն այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն է, որը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

    2. Ապաստան հայցող է համարվում նաեւ Կոնվենցիան ստորագրած որեւէ պետության կողմից փախստական ճանաչված անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

    3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը մինչեւ ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող եւ Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների` սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

    Հոդված 6. Փախստականը

    1. Փախստական է համարվում`

    1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.

    2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

    2. Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձի համար «իր քաղաքացիության երկիր» հասկացությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա: Այդ դեպքում անձը համարվում է իր քաղաքացիության երկրների պաշտպանությունը կորցրած, եթե նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված պատճառներով չի կարող օգտվել իր քաղաքացիության երկրներից որեւէ մեկի պաշտպանությունից:

    3. Փախստական է համարվում նաեւ այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապես փախստական են ճանաչել Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ:

    Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար եւ ընտանիքի վերամիավորումը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչեւ 18 տարեկան զավակը եւ խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ եւ չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ երկրի քաղաքացիություն:

    2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախս՟տա՟կանի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել  փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, այդ փախստականի խնամքի տակ են եւ չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ պետության քաղաքացիություն:

    3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` փախստական ճանաչված եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները,  մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական, եւ նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ եւ չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ պետության քաղաքացիություն:

    4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն օրենքի 54-րդ  հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

    5. Ընտանիքի անդամներից Հայաստանի Հանրապետությունում առաջինը փախստական ճանաչված անձը (այսուհետ` առաջին փախստական ճանաչվածը), սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն`  փախստականի ճանաչման դադարեցման կամ չեղյալ հայտարարելու կամ այդ փախստականին շնորհված ապաստանի դադարեցման դեպքում, նրա ընտանիքի անդամները, որոնք սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ճանաչվել էին փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ստացել էին ապաստան, առաջին  փախստական ճանաչվածի հետ դադարեցվում կամ չեղյալ են  հայտարարվում նրանց` փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման որոշումները: Սակայն նրանք չեն զրկվում դրանից  անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա: Ընդ որում, եթե  նրանք ճանաչվում են փախստական եւ ապաստան են ստանում, ապա դրանք արդեն չեն կարող փոխանցվել ընտանիքի այն անդամներին, որոնք կորցրել են փախստականի ճանաչման իրավունքն  ու տրամադրված ապաստանը`  դադարեցման, զրկման կամ չեղյալ հայտարարելու միջոցով:

    Հոդված 8. Առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողները եւ փախստականները

    1. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը, սույն օրենքի իմաստով, 18 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ (ծնող), խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:

    2. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

    3. Լիազոր մարմինը պետք է աջակցի առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի տեղավորմանը եւ խնամքի ապահովմանը, ինչպես նաեւ նրա` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  բոլոր իրավունքների իրացման հարցերում:

    4. Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողների կամ փախստականների հարցերի հետ առնչություն ունեցող, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված  բոլոր պետական մարմինները, հաշվի առնելով առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների առանձնահատուկ վիճակը, առավելագույնս ելնելով նրանց շահերից` իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն նրանց:

    Հոդված 9. Չվերադարձելիությունը

    1. Չվերադարձելիության սկզբունքը, սույն օրենքի  եւ միջազգային իրավունքի համաձայն, փախստականին որեւէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների  կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:

    2. Ապաստան հայցող անձը մինչեւ սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը չի կարող  արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

    3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի  դաժան եւ անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ`  խոշտանգումների:

    Հոդված 10.  Փախստականի ճանաչումը եւ ապաստանի տրամադրումը  դադարեցնելու հիմքերը

    1. Անձը դադարում է փախստական ճանաչվել, եթե նա`

    1) կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր, կամ

    2)  կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր վերաստանձնել է այն կամ

    3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն եւ օգտվում է այդ պետության պաշտպանությունից կամ

    4)  կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով,  կամ

    5)  այլեւս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետեւ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ,  կամ

    6) չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ,  կամ

    7) անձնական պատճառներով այլեւս չի ցանկանում համարվել փախստական:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել նախկին հետապնդումից բխող բավարար հիմնավորումներ իրենց քաղաքացիու՟թյան երկրի պաշտպանությունը, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` իրենց նախկին բնակության երկիր վերադառնալը մերժելու վերաբերյալ:

    3. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

    4. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա մեկնել է Հայաստանի Հանրապետությունից եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս սույն օրենքի 30-րդ  հոդվածի հիման վրա տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետից հետո:

    5. Փախստականի ճանաչումը եւ նրան տրամադրված ապաստանը դադարեցնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 11. Փախստական  ճանաչելու  բացառման  եւ  ապաստան  տրամադրելու մերժման հիմքերը

    1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա`

    1) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի.

    2) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը.

    3) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին եւ սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ:

    2. Ապաստանի տրամադրումը  կարող է մերժվել այն  փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետում եւ 9-րդ հոդվածի 1-ին եւ  3-րդ մասերում, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, եւ կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր:

    3. Փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է միայն  լիազոր մարմինը` սույն օրենքի  53-րդ հոդվածով սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն:

    Հոդված 12.  Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը

    1. Լիազոր մարմնի կողմից փախստականի ճանաչումը չեղյալ է հայտարարվում, եթե պարզվում է, որ անձը ակնհայտորեն չի բավարարում սույն օրենքով փախստական ճանաչվելու պահանջները, որովհետեւ նոր հայտնաբերված ապացույցները վկայում են, որ նախկինում արված հայտարարությունները եւ ներկայացված փաստաթղթերը  կեղծ են:

    2. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումն  իրակա՟նացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:

    Հոդված 13.  Ապաստանի հայցը

    1. Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղա՟քացիություն չունեցող անձի  կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված մարմիններին  ներկայացված խնդրանք է կամ դիմում:

    2. Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող  Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝  լիազոր մարմնին, ինչպես նաեւ հանցավորության եւ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` Ոստիկա՟նություն)  բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որեւէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետու՟թյունում պաշտպանություն գտնելու նրա  ցանկությունը:

    3. Ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես  հաջորդելով   ապաստանի խնդրանքին` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես՝ առանց ապաստանի խնդրանքի:

    4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը եւ դիմումը  կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտանիքի որեւէ անդամ, ինչը, սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը:

    Հոդված 14. Ապաստան հայցողների  ժամանակավոր տեղավորման  կենտրոնը

    1. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնը (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն) հատուկ հաստատություն է, որտեղ  լիազոր մարմինը տեղավորում  է  ապաստան հայցողներին  մինչեւ  նրանց  ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

    ԳԼՈՒԽ 2

    ԱՊԱՍՏԱՆ  ՀԱՅՑՈՂՆԵՐԻ  ԵՎ  ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ  ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 15.  Ապաստան հայցողների եւ փախստականների  հիմնական  իրավունքները եւ պարտականությունները

    1. Ապաստան հայցողները եւ փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 16. ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունքը

    1. Ապաստան հայցողները եւ փախստականներն իրավունք ունեն ցանկացած պահի դիմելու   ՄԱԿ ՓԳՀ-ին:

    2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են  ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին եւ փախստականներին տեղեկացնել  այս իրավունքի մասին:

    Հոդված 17.  Ազատումը բացառիկ միջոցառումներից

    1. Այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ այլ պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, որոնք, լինելով այլ երկրի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ապաստան են ստացել:

    Հոդված 18.  Անձնական օրենքը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախս՟տա՟կանների անձնական օրենքը որոշվում է Հայաստանի Հանրա՟պետության օրենսդրությամբ:

    2. Այլ երկրում ապաստան ստացած փախստականի անձնական օրենքը որոշվում է  նրան ապաստան տրամադրած երկրի օրենսդրու՟թյամբ:

    3. Փախստականի  անձնական կարգավիճակից բխող`  նախկինում ձեռք բերված, մասնավորապես ամուսնության հետ կապված իրա՟վունքները հարգվում են  Հայաստանի Հանրապետության   պետական մարմինների կողմից:

    Հոդված 19. Սեփականության իրավունքը

    1. Ապաստան հայցողները եւ փախստականները շարժական գույքի ձեռքբերման,  տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության  հետ կապված, ինչպես նաեւ գույքային այլ իրավահարաբերություններում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նույն իրավունքներից:

    2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման, տնօրինման, տիրապետման, օգտագործման, ինչպես նաեւ սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված իրավահարաբերություններում արժանանում են ոչ պակաս բարեհաճ վերաբերմունքի, քան այն,  որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա քաղաքացիների համար:

    Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին մտավոր` գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, ինչպես նաեւ գրականության, արվեստի եւ գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ  տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների պաշտպանության հարցում այլ երկրում ապաստան ստացած փախստականները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են  նույն պաշտպանությունից, ինչ տվյալ փախստականին ապաստան տված երկրի քաղաքացիները:

    Հոդված 21. Վարձատրվող աշխատանքի իրավունքը

    1. Ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանք փնտրելու եւ աշխատելու նույն պայմաններով, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 22.  Ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության     քաղաքացիների համար սահմանված կարգով:

    Հոդված 23.  Սոցիալական ապահովության եւ բժշկական օգնության իրավունքը

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար  սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ եւ դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխա՟տանքային խեղման, դժբախտ պատահարների  եւ մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, ինչպես նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

    2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

    Հոդված 24.  Կացարանի իրավունքը

    1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամներին (այսուհետ` ապաստան հայցողի ընտանիքի անդամներ)  լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում են սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ եւ կոշիկ (այսուհետ` կենսաապահովման պայմաններ):

    Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման եւ կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Սույն օրենքի  48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումը հաշվառելուց հետո ապաստան հայցողները կամ կարող են շարունակել մնալ Ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ բնակվել այլ վայրում իրենց սեփական միջոցներով:

    2. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին եւ  ապաստան հայցողի ընտանիքի անդամներին լիազոր մարմինը  տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրվում են  կենսաապահովման պայմաններ  մինչեւ  իրենց  դիմումի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը:

    3. Ապաստանի մերժում ստացած փախստականներին լիազոր մարմինը կարող է թույլատրել շարունակել բնակությունը Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, մինչեւ նրանք կլքեն Հայաստանի Հանրապետությունը կամ ապաստան կստանան սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

    Հոդված 25. Հանրային կրթությունը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաս՟տան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապե՟տության քաղաքացիներին հավասար հիմնական ընդհանուր կրթության իրավունք:

    2. Ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագ՟րերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման եւ կրթաթոշակների շնորհման հարցերում  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստա՟կաններն  ունեն օտարերկրյա քաղաքացիներին հավասար իրավունքներ:

    Հոդված 26. Վարչական օժանդակությունը

    1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի կողմից որեւէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է, որ օտարերկրյա պետության իշխանությունները, որոնց փախստականները չեն կարող դիմել, տրամադրեն նրանց փաստաթղթեր կամ վկայագրեր, ապա ՄԱԿ ՓԳՀ-ն նրան տրամադրում է նման փաստաթղթեր կամ վկայագրեր:

    2. Նման ձեւով փախստականներին տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների տրամադրած պաշտոնական փաստաթղթեր: Դրանք ճանաչվում են Հայաստանի Հանրապետության  բոլոր պետական մարմինների եւ դատարանի կողմից եւ հակառակ ապացույցների բացակայության դեպքում արժանանում են վստահության:

    3. Այն դեպքում, երբ պահանջվում է ապաստան հայցողի կամ փախստականի կողմից ներկայացված փաստաթղթերի օրինականության եւ գործողության ժամկետների ստուգում,  լիազոր մարմինը, սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության միջոցով իրականացնում է  այդ ստուգումները:

    Հոդված 27. Տեղաշարժի ազատությունը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները, ինչպես նաեւ ապաստան հայցողները եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամները, ովքեր դիմում են  լիազոր մարմին, սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրենց բնակության վայրի ընտրության եւ պետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունքի առումով օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից:

    2. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 47-րդ  հոդվածի 2-րդ  մասի համաձայն` լիազոր մարմին դիմած, ներառյալ`  ապաստան չստացած անձանց, ապաստան հայցողների եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սահմա՟նափակումներ:

    Հոդված 28. Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելը

    1. Ապաստան հայցողները եւ փախստականները Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության:

    2. Այն դեպքում, երբ ապաստան հայցողը դիտավորյալ չի համագործակցում սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուշացնում է անձը հաստատող վկայականի վավերականության ժամկետի երկարաձգումը կամ չի ենթարկվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղաշարժի սահմանափակումներին, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 29. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը

    1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին եւ նրա ընտանիքի անդամներին, սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի հայց ներկայացնելուց հետո անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի  մինչեւ 16 տարեկան անդամների  մասին տեղեկությունները  զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ  խնամակալների անձը հաստատող վկայականներում: Առանց ուղեկցողի եւ (կամ) ընտանիքից անջատված մինչեւ 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է անձը հաստատող առանձին վկայական:

    2. Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով, եւ մինչեւ ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը լիազոր մարմնի կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

    3. Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն իրավունք է տալիս ապաստան հայցողին ընտրելու բնակության վայր ցանկացած բնակավայրում` սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`  տեղաշարժի ազատության սահմանափակումների ենթակա  ապաստան հայցողների:

    4. Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում`  լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները,  սույն օրենքի                   58-րդ  հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված` անձը հաստատող վկայականը:

    5. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ  վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու եւ ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

    Հոդված 30. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

    1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաեւ հիմք է փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար:

    2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին,  սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անվճար տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Մինչեւ 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված մինչեւ 16 տարեկան անչափահաս փախստականներին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

    3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա լիազոր մարմինը յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է եւս երկու տարով: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնում է վավերականությունը ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում կայացնելուց մեկ շաբաթ հետո:

    4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում լիազոր մարմինը գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, փախստականին  տրամադրում է նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նախորդ  փաստաթղթի  վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում  լիազոր մարմինը փախստականին տրամադրում է նրա փախստական լինելու եւ  կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

    5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Կոնվենցիայի հավելվածին համապատասխան:

    Հոդված   31. Պետական եւ ոչ պետական  մարմինների կողմից ապաստան  հայցողների եւ փախստականների իրավունքների երաշխավորումը

    1. Ապաստան հայցողների եւ փախստականների` սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքները հարգվում են Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բոլոր մարմինների կողմից:

    2. Սույն օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածների  համաձայն` ապաստան հայցողներին եւ փախստականներին տրված անձը հաստատող փաստաթուղթը հիմք է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից օգտվելու համար:

    3. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աջակցում է ապաստան հայցողներին եւ փախստականներին այլ մարմինների հետ հարաբերություններում նրանց` սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով տրված բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:
     
     

    ԳԼՈՒԽ 3

    ԱՊԱՍՏԱՆԻ   ՀԱՐՑԵՐՈՎ   ԻՐԱՎԱՍՈՒ  ՊԵՏԱԿԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ԵՎ   ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 32.  Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները

    1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման եւ սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

    1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

    2) լիազոր մարմինը.

    3) Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը, այդ թվում` Սահմանապահ զորքերը,

    4) Ոստիկանությունը.

    5) արտաքին գործերով Հայաստանի Հանրապետության կառա՟վարության  լիազորած պետական մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

    6) աշխատանքի եւ սոցիալական հարցերով Հայաստանի Հանրա՟պետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին).

    7) կրթության հարցերով Հայաստանի Հանրապետության կառա՟վարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

    8) առողջապահության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).

    9) խնամակալության եւ հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).

    10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղա՟քապետարանի) աշխատակազմի երեխաների իրավունքնե՟րի պաշտպանության բաժինները (այսուհետ` Երեխաների պաշտ՟պանության բաժիններ).

    11) Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մար՟մին՟ները (այսուհետ` այլ մարմիններ):

    2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից  ապաստանի շնորհումը պետք է դիտվի Հայաստանի Հանրապե՟տության շահերի ներքո, եւ սույն օրենքի կամ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի  կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

    Հոդված 33.  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  լիազորությունները

    1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

    1) ընդունում եւ հաստատում է սույն օրենքով կառավարության իրավասությանը  վերապահված ընթացակարգերը, կարգերը եւ որոշումները.

    2) Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի նախագծում նախատեսում է սույն օրենքով նախատեսված միջոցառումների կատարման համար ֆինանսական միջոցների չափերը.

    3) ստեղծում է սույն օրենքով սահմանված` Ժամանակավոր տեղավորման կենտրոնը, սահմանում է այդ կենտրոնի գործունեության եւ պահպանման կարգը.

    4) հաստատում է ապաստան հայցողների եւ փախստականների` սույն օրենքով սահմանված անձը հաստատող, ինչպես նաեւ փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթերի ձեւերը եւ տրման կարգը:

    Հոդված 34.  Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

    1. Լիազոր մարմինը`

    1)  իրականացնում է  Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ եւ իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.

    2) իրականացնում է ապաստանի հայցին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.

    3) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին`  Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով.

    4) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության, Արտաքին գործերի հարցերով  լիազոր մարմիններ, ինչպես նաեւ Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.

    5)  սույն օրենքով սահմանված կարգով վերջնական մերժում ստացած ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկացնում է Ոստիկանությանը.

    6) իր իրավասությունների լիարժեք իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ  հոդվածով սահմանված պետական  մարմինների  եւ  ՄԱԿ ՓԳՀ-ի  հետ.

    7)  ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների եւ ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառ՟յալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաեւ հաշվառման վերցված  ապաստան հայցողների եւ  փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների եւ փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.

    8)  առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դի՟մում ներկայացնելուն պես  դիմում է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Երեխաների պաշտպանության բաժիններ`   առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս եւ հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.

    9)  իրականացնում է սույն օրենքով ու Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

    Հոդված 35.  Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

    1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս  ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում, ինչպես նաեւ  տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին:

    2. Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայ՟ցողների բոլոր փաստաթղթերը` սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ`

    1) Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած եւ սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին`  իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի եւ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին.

    2) Հայաստանի Հանրապետություն անօրինական (սահմանային ռեժիմի խախտումով) մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը եւ սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաեւ ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին եւ Ոստիկանությանը: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչեւ           72 ժամ պահել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում:

    Հոդված 36.  Ոստիկանության լիազորությունները

    1. Ոստիկանությունը`

    1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով  այդ մարմնի    գտնվելու վայրի,  վերջինիս դիմելու   կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է  սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու  հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում.

    2) լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության հարցում.

    3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետու՟թյունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի                     9-րդ  հոդ՟վածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը:

    Հոդված 37.  Արտաքին գործերի նախարարության  լիազորությունները

    1. Արտաքին գործերի նախարարությունը լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության հարցում:

    2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպա՟տոսական ներկայացուցչությունները  վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը եւ ակտերը, որոնք կազմել են իրենց  հյուպատոսական տարածքների իրավասու մարմինները: Հյուպատոսական ծառայությունները նաեւ աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:

    Հոդված 38.  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները

    1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաս՟տան հայցողների եւ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների`  սույն օրենքի 21-րդ  եւ 23-րդ  հոդված՟ներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

    2. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա,  համագործակցելով Խնամակալության մարմինների եւ Երեխաների պաշտպանության բաժինների հետ,  կազմակերպում է առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

    Հոդված 39. Կրթության եւ գիտության նախարարության  լիազորությունները

    1. Կրթության եւ գիտության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստական՟ների`  սույն օրենքի                     25-րդ  հոդվածով սահմանված կրթության իրավունքի իրացման ուղղությամբ:

    2. Խնամակալության մարմնի դիմումի հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների եւ ապաստան ստացած փախստականների` կրթական հաստատություն ընդունման  հարցը:

    Հոդված 40. Առողջապահության նախարարության  լիազորությունները

    1. Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստական՟ների`  սույն օրենքի 23-րդ  հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

    2. Առողջապահության նախարարությունը միջնորդության հիման վրա ապահովում է ապաստան հայցողների անվճար բժշկական զննումը, կանխարգելիչ եւ անհրաժեշտության դեպքում սահմանափակող միջո՟ցառումների իրականացումը:

    Հոդված 41. Խնամակալության մարմինների լիազորությունները

    1. Խնամակալության մարմինները Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմնի կամ Երեխաների պաշտպանության բաժին՟ների միջնորդության հիման վրա իրենց համայնքի տարածքում  կազմակերպում են առանց ուղեկցողի  կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների համար խնամակալի  (կամ)  հոգաբարձուի նշանակումը:

    Հոդված 42. Երեխաների  պաշտպանության  բաժինների  իրավասությունները

    1. Երեխաների պաշտպանության բաժինները  սույն օրենքի 34-րդ  հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաեւ 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, համագործակցելով Խնամակալության մարմինների հետ,  կազմակերպում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս  ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

    Հոդված 43.  Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մարմինների լիազորությունները

    1. Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները պարտավոր են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, լուծել Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների`  սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով իրենց իրավասություններին հանձնված  ցանկացած  խնդիր:

    Հոդված 44.  ՄԱԿ ՓԳՀ-ի  լիազորությունները

    1. ՄԱԿ ՓԳՀ-ն  փախստականների եւ ապաստանի հարցերով իրավասու բոլոր մարմինների կողմից օժտվում է լայն օժանդակությամբ եւ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայի եւ վերջինիս 1967 թվականի  Արձանագրության կիրառումը վերահսկելու համար:

    2. ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ներառյալ` ձերբակալված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ազատազրկված ապաստան հայցողների կամ փախստականների հետ, ինչպես նաեւ մասնակցել սույն օրենքի 51-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` լիազոր մարմնում ապաստան հայցողների հետ անցկացվող հարցազրույցներին:

    3. ՄԱԿ ՓԳՀ-ն լիազոր մարմնին, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ  հոդվածում  թվարկված մարմիններին տրամադրում է փախստականների եւ ապաստանի վերաբերյալ վերջիններիս իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, ներկայացնում է առաջարկություններ առանձին ապաստան հայցողների եւ փախստականների խնդիրների լուծման, ինչպես նաեւ սույն օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ:

    ԳԼՈՒԽ 4

    ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 45.  Ապաստանի տրամադրման ընթացակարգը

    1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթա՟ցակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման վարչական վարույթը:

    2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան  նախատեսված չէ:

    Հոդված 46.  Ապաստանի խնդրանքը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմիններին:

    2. Ապաստանի խնդրանքը ներկայացվում է ապաստան հայցողի կողմից` սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի  1-3-րդ մասերում նշված ընտանիքների կողմից ապաստան հայցելու դեպքում` նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանիքի որեւէ անդամի կողմից:

    3. Ապաստանի խնդրանքն արտահայտում է Հայաստանի Հան՟րապե՟տությունում պաշտպանություն գտնելու ցանկությունը: Ապաստանի խնդրանքը նաեւ ներառում է անձի եւ ընտանիքի բոլոր ուղեկցող անդամների մասին անձնական տվյալներ, ինչպես նաեւ ծագման երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղեւորության նկարագրությունը:

    4. Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանությունը հարցազրույց են անցկացնում ապաստան հայցողի հետ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար եւ ապաստանի խնդրանքը գրանցում են համապապատասխան գրանցամատյանում:

    Գրանցամատյանի ձեւը հաստատվում է Սահմանապահ զորքերի, Ոստիկանության եւ Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի համատեղ որոշմամբ:

    Հարցազրույցը գրավոր արձանագրվում է ապաստանի խնդրանք ստացած մարմինների կողմից, ապա գրավոր ներկայացված ապաստանի խնդրանքի հետ, եթե այդպիսին կա, փոխանցվում է լիազոր մարմնին, իսկ պատճենները մնում են վերը նշված   մարմինների մոտ:

    5. Եթե ապաստան հայցողը եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամներն ունեն վավեր ճամփորդական փաստաթուղթ եւ մուտքի վավեր թույլտվություն, ապա Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները տեղեկացնում են նրանց լիազոր մարմնին ապաստանի դիմում ներկայացնելու մասին:

    6. Ապաստան հայցողը եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամները վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերի կողմից կարող են պահվել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի                  37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչեւ 72 ժամ տեւողությամբ, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

    7. Սույն հոդվածի 6-րդ մասի գործողության դեպքում այդ նույն  մասով սահմանված մարմինները ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին` վերջինիս ներկայացուցիչներին տրամադրելով ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` նրանցից ապաստանի դիմումը վերցնելու, ապաստանի տրամադրման հարցով վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ Ժամանակավոր տեղավորման կենտրոն նրանց տեղափոխումը հեշտացնելու եւ կացության կարգավիճակը կարգավորելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցներն ունեն ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք:

    8. Ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ապաստանի խնդրանք ներկայացրած վայրից լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխվելու ծախսերն ինքնուրույնաբար հոգալու դժվարությունների կամ անհնարինության դեպքում Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները այդ մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին: Վերջինս կազմակերպում է ապաստան հայցողին եւ նրա ընտանիքին  լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխելը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով  հասարակական կազմակերպությունների  եւ  ՄԱԿ ՓԳՀ-ի   հետ:

    9. Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանությունը պետք է տեղեկացնեն ապաստան հայցողին եւ նրա ընտանիքի անդամներին նրանց իրավունքների եւ պարտականությունների մասին եւ, մասնավորապես, ՄԱԿ ՓԳՀ դիմելու մասին:

    Հոդված 47. Ապաստանի դիմումը

    1. Հայաստանի Հանրապետության  տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմին  եւ անմիջապես ներկայացնում են ապաստանի դիմումը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն կամ անմիջապես դիմում են լիազոր մարմին եւ ներկայացնում են ապաստանի դիմումը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված  կարգով:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապաստանի դիմումը անմիջապես ներկայացվում է լիազոր մարմնին, վերջինս ապաստանի դիմումը վերցնելուց հետո տեղեկացնում է Ոստիկանությանը` սույն օրենքի 46-րդ  հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով` վերջինիս համար սահմանված լիազորության իրականացումն ապահովելու նպատակով: Ոստիկանության կողմից ապաստան հայցողին ժամանակավոր ձերբակալելու դեպքում լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն  ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` ապաստանի տրամադրման նպատակով  հարուցված վարչական վարույթը շարունակելու, ինչպես նաեւ նրանց կացության կարգավիճակի կարգավորումը հեշտացնելու նպատակով:

    4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստանի դիմումը ապաստան հայցողը գրավոր ներկայացնում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ Միավորված ազգերի կազմակերպության  լեզուներից մեկով:

    5. Ապաստան հայցող ընտանիքների դեպքում սույն օրենքի 7-րդ հոդվածի               1-3-րդ մասերով սահմանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապաստանի հայցը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,  կամ ներառվում է ընտանիքի որեւէ  անդամի  տված ապաստանի միասնական դիմումում, կամ էլ ներկայացվում է անհատական դիմումով: Ընտանիքի այլ անդամի տված դիմումում ներառվելու վերաբերյալ համաձայնությունը գրանցում է լիազոր մարմինը եւ վավերացվում է համապատասխան ապաստան հայցողի ստորագրությամբ:

    6. Ապաստան հայցողն  իր դիմումում մանրամասն ներկայացնում է  Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցելու պատճառները եւ հիմնավորում է հնարավոր հետապնդվելու երկյուղը, կամ ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում, ներկայացնում է այն հարկադրող պատճառները, որոնց հետեւանքով  նա լքել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկիրը:

    7. Լիազոր մարմինն օգնում է ապաստան հայցողին ապաստանի դիմումը լրացնելու գործում`  անհրաժեշտության դեպքում նրան անվճար տրամադրելով  թարգմանիչ, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում օգնում է նրան կապ հաստատել  փաստաբանի կամ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ:

    8. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասում նշված` առանց ուղեկցողի եւ (կամ) ընտանիքից անջատված անչափահաս անձի ապաստան հայցելու դեպքում լիազոր մարմինն աջակցում է խնամակալի նշանակման հարցում` սույն օրենքի 8-րդ հոդվածի  3-րդ մասի համաձայն: Նշանակված խնամակալը մասնակցում է լիազոր մարմնի եւ այլ մարմինների կողմից ապաստանի դիմումի քննարկմանը, ինչպես նաեւ  փախստականի ճանաչման եւ  ապաստանի  տրամադրման ուղղությամբ հարուցված վարույթով նախատեսված հետագա բոլոր իրավա՟հարաբերություններին:

    Հոդված 48. Ապաստանի դիմումների հաշվառումը լիազոր մարմնում

    1. Ապաստանի դիմումն ընդունելուն եւ հաշվառելուն պես լիազոր մարմինը ապաստան հայցողին հաշվառում է պետական լիազոր մարմնի տեղեկատվական բանկում եւ բացում է ապաստան հայցողի անհատական գործ: Սույն օրենքի                        7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամները եւ խնամքի տակ գտնվող այլ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության  տարածքում են եւ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկանում են դիմել ապաստանի համար առանց ապաստանի անհատական դիմում ներկայացնելու գրանցվում են  անհատական ընթացակարգով դիմում ներկայացրած ապաստան հայցողի հետ եւ ընդգրկվում են նրա անհատական գործի մեջ:

    2. Ընտանիքի անդամները եւ խնամքի տակ գտնվող այլ անձինք, որոնք, սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի անհատական դիմում են ներկայացրել, գրանցվում են որպես անհատներ, եւ նրանցից յուրաքանչյուրի համար  բացվում է  անհատական գործ:

    3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն`  ապաստան հայցող գրանցված անձը տեղեկացվում է հաշվառման ընթացքում իր հայտնած տեղեկությունների,  մասնավորապես իր հասցեի որեւէ փոփոխության մասին լիազոր մարմնին անմիջապես հայտնելու պարտականության, այդ պարտականությունը չկատարելու դեպքում` սույն օրենքի 55-րդ  հոդվածով  սահմանված իրավական հետեւանքների,   ինչպես  նաեւ այն մասին, որ սույն օրենքի նույն  հոդվածի համաձայն` լիազոր մարմինը կարող է դադարեցնել դիմումի հետագա քննարկումը, եթե ապաստան հայցողի կողմից սույն  մասով սահմանված կարգը  չպահպանելու պատճառով  չի կարողանում կապ հաստատել  վերջինիս հետ:

    4. Ապաստան հայցողի դիմումը հաշվառելիս եւ վերջինիս վերաբերյալ առանձին գործ կազմելիս լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ  հոդվածի համաձայն, ապաստան հայցողին, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներին եւ  խնամքի տակ գտնվող անձանց տրամադրում է ապաստան հայցողների անձը հաստատող անհատական փաստաթուղթ, ինչպես նաեւ սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարցազրույցի անցկացման մասին ծանուցագիր:

    Հոդված 49.  Խորհրդատվությունը

    1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումն ընդունելիս, հաշվառելիս  եւ համապատասխան գործ կազմելիս լիազոր մարմինը ապաստան հայցողին անվճար խորհրդատվություն է տրամադրում նրա իրավունքների եւ պարտականությունների մասին:

    2. Խորհրդատվության միջոցով ապաստան հայցողին տեղեկացվում է սույն օրենքի 3-րդ գլխով սահմանված մարմինների հետ նրա համագործակցելու պարտավորության մասին, մասնավորապես ապաստան հայցողը պարտավորվում է`

    1) տրամադրել բանավոր եւ գրավոր անհրաժեշտ եւ լիարժեք    տե՟ղեկատվություն համապատասխան մարմիններին.

    2) պահպանել լիազոր մարմնին տեղեկացնելու պաշտոնապես ըն՟դուն՟ված վերջնաժամկետները եւ կարգերը.

    3) ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավե՟րականության ժամկետը լրանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմել լիազոր մարմին` այն երկարաձգելու համար, այլապես  ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում նա հայտնվելու է անօրինական կարգավիճակում.

    4) լիազոր մարմնին ներկայացնել ապաստանի տրամադրման ընթա՟՟՟՟ցա՟կարգի համար անհրաժեշտ տեղեկություններ պարու՟նակող իր ունեցած բոլոր փաստաթղթերը:

    3. Ապաստան հայցողը տեղեկացվում է, որ պետական մարմին՟ների հետ  ոչ պատշաճ համագործակցության կամ կեղծ տեղեկություններ  տրամադրելու դեպքում նրա ապաստանի դիմումը կարող է մերժվել, ինչպես նաեւ   սույն հոդվածի 2-րդ մասի   3-րդ կետով սահմանված  պարտականությունը չկատարելու դեպքում նա օրենքով սահմանված կարգով կարող է ենթարկվել տուգանքների:

    4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով թարգմանիչ եւ փաստաբան վարձելու եւ նրանց հետ հարցազրույցի գալու, ինչպես նաեւ  սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ կին ապաստան հայցողի ցանկության դեպքում` կին թարգմանչի  ծառայությունից անվճար օգտվելու իր  իրավունքի մասին:  Ապաստան հայցողին հիշեցվում է նաեւ ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու նրա իրավունքի մասին:

    Հոդված 50.  Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների երաշխիքները

    1. Առանց ուղեկցողի կամ  ընտանիքից անջատված անչափահաս  ապաստան հայցողի(ների) (այսուհետ` առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցող(ներ)) դեպքում լիազոր մարմինն անմիջապես տեղեկացնում է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմնին` առանց ուղեկցողի անչափահաս  ապաստան հայցողներին խնա՟մակալ (հոգաբարձու) նշանակելուն աջակցելու նպատակով:

    Լիազոր մարմինը պետք է նախաձեռնի երեխայի ծնողների կամ այլ բարեկամների որոնումը ընտանիքի միավորման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոնումը եւ միավորումը երեխայի շահերից չեն բխում:

    2. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը Երեխաների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողներին տեղավորելու եւ խնամակալ նշանակելու գործընթացը:

    3. Երեխային տեղավորելիս Հայաստանի Հանրապետության խնամակալության մարմինները պետք է ապահովեն մեկ ընտանիքի անդամ հանդիսացող  անչափահաս ապաստան հայցողների համատեղ բնակությունը` ելնելով  երեխաների շահերի պաշտպանությունից:

    4. Խնամակալը(ները) պարտավոր է(են) ապաստանի ընթացակարգի ընթացքում  պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողի(ների) շահերը:

    5. Լիազոր մարմինը չպետք է նախաձեռնի ապաստանի ընթացակարգի որեւէ քայլ առանց խնամակալի ներգրավման եւ պետք է ապահովի, որ հարցազրույցը անցկացվի սույն օրենքի  51-րդ հոդվածով սահմանված կարգով` վերջինիս ներկայությամբ, եւ այն անցկացնող պաշտոնյան պետք է տիրապետի անչափահասների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին:

    6. Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողի ապաստանի ընթացակարգում ընդգրկված բոլոր պաշտոնյաները իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից:

    Հոդված 51.  Հարցազրույցը

    1. Յուրաքանչյուր ապաստան հայցող, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անհատական ապաստանի դիմում ներկայացնելուց հրաժարված ընտանիքի անդամների, պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Լիազոր մարմինը կարող է ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշում կայացնել  առանց  հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար:

    2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողները ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում են հարցազրույցի մասին: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի եւ հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի եւ ստացականի պատճենները պահվում  են ապաստան հայցողի անհատական գործում:

    3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում են  լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատա՟կիցը(ները), որ (որոնք)  կազմում է (են)  հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը, որը ստորագրում է ապաստան հայցողը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրել արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն եւ կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:

    4. Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա պետական լիազոր մարմինը նրան  տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաեւ օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:

    5. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողը իր միջոցների հաշվին կարող է ներկայացվել իր փաստաբանի կողմից, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին եւ նրա վերաբերյալ ցանկացած տեղեկություններին անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի  ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:

    6. Կին ապաստան հայցողի հետ հարցազրույցը, վերջինիս ցանկությամբ,  անցկացնում է լիազոր մարմնի կին աշխատակիցը` անհրաժեշտության դեպքում  կին թարգմանչի միջոցով:

    7. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը եւ տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաեւ իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն:

    8. Հարցազրույցի ընթացքում  ստացված տեղեկությունները, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են եւ ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին:

    Հոդված 52.  Լիազոր մարմնի կողմից որոշման ընդունումը

    1. Լիազոր մարմինը, անհատական ապաստանի դիմումի հետ կապված, հավաքում է ապաստան հայցողի կամ ցանկացած այլ շահագրգիռ կողմի տրամադրած բոլոր տեղեկությունները եւ դրանք սահմանված ձեւով զետեղում  է տվյալ ապաստան հայցողի անհատական գործի մեջ:

    2.  Լիազոր մարմինը սկսված վարչական վարույթի շրջանակ՟ներում մինչեւ ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելը ապաստան հայցողի հետ անցկացնում է հարցազրույց, ստուգում է ներկայացված տվյալները եւ լրացնում է գործի համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  փաստաթղթերը:

    3. Լիազոր մարմինը որոշումը կայացնում է՝ հիմնվելով անհատական գործում եղած տեղեկությունների, ծագման երկրի մասին առկա տեղեկությունների, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ հոդվածներով սահմանված «փախստական» հասկացության եւ չվերադարձելիության սկզբունքի հիման վրա` անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բացառման հիմքերը:

    4. Լիազոր մարմնի համար ապացույցների անբավարար լինելը չի կարող հիմք լինել որոշում չկայացնելու կամ մերժման որոշում կայացնելու համար:  Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են  հօգուտ ապաստան հայցողի:

    5. Լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստական ճանաչելու մասին որոշումը ներառում է նաեւ  ապաստան հայցողին  Հայաստանի Հանրապետությունում  ապաստան շնորհելու կամ մերժելու մասին որոշումը: Լիազոր մարմինը  կարող է մերժել ապաստանի տրամադրումը միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ պարտավոր է ապաստան հայցողին գրավոր իրազեկել ապաստան չտրամադրելու պատճառների մասին:

    6. Կոնվենցիան ստորագրած որեւէ պետության կողմից արդեն փախստական ճանաչված ապաստան հայցողի վերաբերյալ լիազոր մարմինը կայացնում է միայն փախստականին ապաստան տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշում:

    7. Ապաստան հայցողին փախստական չճանաչելու մասին լիազոր մարմնի գրավոր որոշումը ներառում է նաեւ ապաստանի դիմումը մերժելու պատճառների նկարագրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքի կիրա՟ռելիության հնարավորությունը, մասնավորապես անձին իր ծագման կամ որեւէ այլ երկիր վտարելու թույլատրելիությունը:

    8. Լիազոր մարմնի կայացրած որոշումը դրա կայացման օրվանից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում  ուղարկվում է ապաստան հայցողին:  Որոշմանը կից տրվում է նաեւ  գրավոր ծանուցում, որը պարունակում է ապաստան հայցողի հետագա գործողությունների նկարագրությունը.  դրական որոշման դեպքում ներառում է տեղե՟կու՟թյուններ  Հայաստանի Հանրապետությունում նրա հետագա կացության հարցերը կարգավորող օրենսդրության  մասին, իսկ բացասականի դեպքում` անհրաժեշտ տեղեկություններ  որոշումը  բողոքարկելու  մասին:

    Հոդված 53. Բացառման, դադարեցման  եւ  չեղյալ  հայտարարելու ընթացակարգերը

    1. Այն դեպքերում, երբ առկա է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` բացառման կամ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու պատճառներից որեւէ մեկը, լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցման  կամ  չեղյալ հայտարարելու գործընթաց:

    2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի նկատմամբ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը եւ լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

    3. Դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերի ընթացքում լիազոր մարմինը չպետք է վերանայի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված «փախստական» հասկացության չափանիշների կիրառելիությունը, այլ  որոշումը կայացնելիս հիմք ընդունի սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքը:

    4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի              30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի իրավունքից:

    5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառման պատճառներից որեւէ մեկի ակնհայտ առկայության դեպքում լիազոր մարմինը բացառման հարցը քննարկում է  սույն գլխով սահմանված ապաստանի  բացառման ընթացակարգով: Ապաստան հայցողի դեպքում լիազոր մարմինը մինչեւ բացառման հիմքերը որոշելը առաջնորդվում է  սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

    Հոդված 54. Ընտանիքի վերամիավորման ընթացակարգը

    1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում թվարկված ընտանիքի անդամներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելու փախստական կամ ստանալու ապաստան, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում  փախստական ճանաչված եւ ապաստան ստացած  իրենց ընտանիքի անդամին, դիմում են համապատասխան երկրում գտնվող  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն եւ հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը եւ հյուպատոսական հիմնարկը  գրանցում են  նրանց դիմումը եւ ուղարկում են լիազոր մարմին:

    Այն դեպքերում, երբ տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապե՟տության դիվանագիտական ներկայացուցչություն եւ հյուպատոսական հիմնարկ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս եւ մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են ներկայացնում  առավել մոտ գտնվող երկրի Հայաստանի Հանրա՟պետության դիվանագիտական ներկայացուցչություն  եւ հյուպատո՟սական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով:

    3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, ստուգում է ապաստան հայցողների տրամադրած տեղեկատվությունը` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի  պահանջներին համապատասխանության մասին:

    4. Եթե լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված են, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ եւ 53-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված կարգով որոշում է կայացնում այդ անձանց փախստական ճանաչելու  եւ ապաստան տրամադրելու մասին`  Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղե՟կացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը եւ հյուպատոսական հիմնարկին,  որի հիման վրա էլ վերջինս  ապաստան ստացած ընտանիքի անդամներին տրամադրում է  Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն (այսուհետ` վիզա): Հայաստանի Հանարապետություն ժամանելուն պես լիազոր մարմինն այս անձանց տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

    5. Եթե լիազոր մարմինը կարծում է, որ սույն հոդվածի  3-րդ մասի պահանջները բավարարված չեն, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընդունում է ապաստանի դիմումը մերժելու մասին  որոշում`  Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրա՟պետության դիվանագիտական ներկայացուցչությանը եւ հյուպատոսական հիմնարկին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է ապաստանի դիմում  ներկայացրած անձանց:  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կարող է բողոքարկել լիազոր մարմնի որոշումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 55.  Ապաստանի  հայցի  վերաբերյալ  սկսված  գործընթացի կասեցումը, կարճումը եւ վերսկսումը

    1. Լիազոր մարմինը կասեցնում է ապաստան տրամադրելու  գործընթացը, եթե`

    1) ապաստան հայցողը առանց հիմնավորված պատճառի չի ներկայանում հարցազրույցի` սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցագրի համաձայն, կամ հրաժարվում է համագործակցել լիազոր մարմնի հետ` ապաստանի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում.

    2) ապաստան հայցողը սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ծանուցագիրը ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, չի ներկայանում լիազոր մարմին:

    2. Ապաստանի տրամադրման գործընթացը  կարող է վերսկսվել, եթե տվյալ օտարերկրացին ապաստանի տրամադրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմում է լիազոր մարմին` հիմնավորելով վերջինիս հետ չհամագործակցելու պատճառները:

    3. Լիազոր մարմինը կարճում է ապաստանի տրամադրման գործընթացը, եթե`

    1) ապաստան հայցողը գրավոր հրաժարվում է լիազոր մարմնին իր ներկայացրած ապաստանի հայցից.

    2) վարչական վարույթը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն կասեցնելուց հետո ապաստան հայցողը վարույթի կասեցման մասին որոշումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, չի ներկայացնում լիազոր մարմնի հետ չհամագործակցելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմնավորումը.

    3)   գոյություն ունի միեւնույն ապաստան հայցողի միեւնույն հիմքերով ապաստանի հայցի վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:

    4. Ապաստանի ընթացակարգի կասեցման կամ կարճման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 56. Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի եւ ընդունած որոշման մասին ծանուցելը

    1. Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն կամ ապաստան հայցողին հասկանալի լեզվով եւ ուղարկվեն լիազոր մարմնի կողմից:

    2. Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը: Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պազվում, ապա լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի  բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին:

    3. Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ` ապաստանի ընթացակարգի կասեցման եւ կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` ապաստան հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին, եւ ապաստան հայցողը,  սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ծանուցագիր ուղարկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի դիմում լիազոր մարմին, ապա որոշումը ստանում է օրինական ուժ:

    Հոդված 57. Ապաստանի  հայցի եւ փախստականի  ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

    1. Ապաստան հայցողները եւ փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետեւանքով լիազոր մարմնի  կայացրած ցանկացած բացասական որոշում`  դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած  30 օրվա ընթացքում:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը բաց թողնելուց հետո լիազոր մարմնի կայացրած որոշումը դառնում է վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք է ապաստան հայցողից կամ փախստականից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

    3. Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատ՟ճառները)  վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ,  քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում,  կարող է բողոք ներկայացնել դատարան:

    4. Լիազոր մարմնի բացասական որոշումը ներառում  է տեղե՟կություններ բողոքարկման իրավունքի եւ բողոքարկման համար սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետների, ինչպես նաեւ համապատասխան դատարան դիմելու մասին:

    5. Լիազոր մարմնի կողմից ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման վերաբերյալ ապաստան հայցողին կամ փախստականին չբավարարող որոշումները համարվում են վերջնական, եթե ապաստան հայցողը սույն հոդվածի  3-րդ մասում նշված  ժամկետում բողոք չի ներկայացրել:

    Հոդված 58.  Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

    1. Լիազոր մարմինը  վերջնական որոշումը կայացնելուց  հետո` մեկ շաբաթվա ընթացքում, փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն օրենքի 30-րդ  հոդվածի համաձայն:

    2. Լիազոր մարմինը երկարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած` անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը:  Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը, համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականի` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

    3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, որի` ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որեւէ այլ երկիր` սույն օրենքի 9-րդ հոդվածի              3-րդ եւ 52-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրա՟պետության  օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինն ապահովում է, որ Ոստիկանությունը տեղյակ լինի  Հայաստանի  Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների եւ ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության  համապատասխան օրենքների համաձայն:

    Հոդված 59.  Ապաստանի դիմումի կրկնական ներկայացումը

    1. Սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` ապաստանի տրամադրման վերաբերյալ վերջնական բացասական որոշում կայացնելուց, ինչպես նաեւ սույն օրենքի  55-րդ հոդվածին համապատասխան` ապաստանի գործընթացը կասեցնելուց հետո սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ապաստանի տրամադրման վերաբերյալ կրկին ներկայացրած յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ հարուցվում է ապաստանի նոր վարույթ, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված` ապաստանի տրամադրման կարգի համաձայն: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, մասնավորապես սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

    2. Լիազոր մարմինը ապաստանի կրկնական դիմումի հիման վրա հարուցված ապաստանի վարույթի ընթացքում եւ հատկապես փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման  վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնում  միայն այն իրադարձությունները եւ փաստերը, որոնք ի հայտ են եկել ապաստան հայցողի նախորդ դիմումի քննության ընթացքում ապաստան հայցողի հետ տեղի ունեցած վերջին հարցազրույցից հետո:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ  Հայաստանի Հանրա՟պետությունում ապաստան ստացած փախստականի ընտանիքի անդամներից մեկը անհատական ապաստանի դիմում է ներկայացնում, կամ ապաստան հայցողը իր` սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացրած ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական մերժման որոշումից հետո դիմում է ընտանիքի համար ապաստան ստանալու խնդրանքով:

    Հոդված 60. Կամավոր վերադարձի ընթացակարգը

    1. Ապաստան հայցողները եւ փախստականները կարող են դիմել լիազոր մարմին սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նրանց կամավոր վերադարձին աջակցելու եւ օժանդակելու նպատակով:  Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք`   փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում:

    2. Լիազոր մարմինը կամավոր վերադարձին աջակցելու նպա՟տակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է նրանց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ համագործակցում է  ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՄՄԿ) հետ:

    3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ,  Հայաստանի Հանրա՟պետության կառավարության սահմանած կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ  ճամփորդական փաստաթղթերի եւ վիզայի ստացման գործում:

    4. Կամավոր վերադարձի համար դիմողն իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահի: Մինչեւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավունքներից առանց որեւէ սահմանափակման:

    5. Կամավոր վերադարձի համար դիմած անձի` Հայաստանի Հանրա՟պետությունից մեկնելուց հետո  լիազոր մարմինը նրա անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը, ներառյալ` ապաստան հայցողը սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ապաստանի ընթացակարգը դադարեցնելու կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին որոշումները:

    6. Եթե ապաստան հայցողը կամ փախստականը սույն հոդվածով սահմանված կարգով կամավոր վերադարձել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկիր եւ հետագայում կրկին ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ ապաստան է հայցում, ապա նրա հայցը քննվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 5

    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Հոդված 61.  Ժամանակավոր պաշտպանության մասին որոշման ընդունումը

    1. Օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձանց այն խմբերի համար, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պատճառների հետեւանքով լքել են  Հայաստանի Հանրապետության հարեւան պետությունների տարածքները եւ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել այդ անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:

    2. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշմամբ հստակ սահմանվում է օտարերկրացիների այն խումբը, որին Հայաստանի Հանրապետությունում  տրամադրվելու է ժամանակավոր պաշտպանություն:

    3. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի  34-37-րդ հոդվածներում նշված պետական մարմինների, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՄՄԿ-ի առաջարկի հիման վրա:

    Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր  պաշտպա նության դեպքում

    1. Հայաստանի Հանրապետության կողմից  ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները  (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) եւս  ճանաչվում են փախստա՟կան  եւ ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված  միեւնույն իրավունքներն  ու պարտականությունները:

    2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրա՟պետությունում ապաստան է շնորհվում  առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված  լիազոր պետական մարմինները  ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ներկայացնել ապաստանի անհատական դիմումներ եւ վերջիններիս տեղեկացնում են  լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին:

    3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպա՟տակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անհատական տվյալները,  ներառյալ`  ընտանիքի կազմը:

    4. Լիազոր մարմինը եւս ժամանակավոր պաշտպանված անձանցից  չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս  տվյալների համապատասխանությունը  այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին:

    5. Եթե լիազոր մարմինը համարում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնելու ապաստանի անհատական դիմում:

    6. Հայաստանի Հանրա՟պետության կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է  որպես անհատական ապաստան հայցողներ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`  անհատական ապաստանի ընթացակարգով քննում է դրանց նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:

    7. Լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի  անձը հաստատող փասթաթուղթ, ապա այն    փոխանակվում է  կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով: Փաստաթղթերի փոխանակման կարգը եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը հաստատում է  Հայաստանի Հանրա՟պետության կառավարությունը:

    Հոդված 63.  Ժամանակավոր պաշտպանության դադարեցումը

    1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի ծագման երկրի իրավիճակի կարգավորման  հիմնավոր նախադրյալների առկայության կամ  ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը  Արտաքին գործերի հարցերով եւ Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինների համատեղ առաջարկով կարող է տվյալ խմբի նկատմամբ դադարեցնել  ժամանակավոր պաշտպանությունը:

    2. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի նկատմամբ ժամանակավոր պաշտպանության դադարեցման դեպքում այդ խմբի անդամներն այլեւս չեն օգտվում ժամանակավոր պաշտպանված անձանց համար սահմանված իրավունքներից: Ժամանակավոր պաշտպանությունից զրկված անձինք իրավունք ունեն ներկայացնելու  ապաստանի անհատական դիմում, որ կքննարկվի սույն օրենքով սահմանված`  ապաստանի անհատական ընթացակարգով:

    3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած  խմբի անդամների` փախստականի ճանաչման եւ ապաստանի  իրավունքի դադարեցումը, ինչպես նաեւ  չեղյալ հայտարարելը իրականացվում են սույն օրենքով սահմանված` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար նախատեսված ընթացակարգերով:
     
     

    ԳԼՈՒԽ  6

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 64. 1988-1992  թվականներին  Հայաստանի  Հանրապետություն բռնագաղթած անձանց  եւ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին

    1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից   Հայաստանի Հանրապետություն   բռնագաղթած    անձինք,     ինչպես նաեւ նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան,  Հայաստանի Հանրապետությունում  ճանաչվում են փախստականներ եւ ապաստան ստացածներ, եթե նրանք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են եւ ունեն համապատասխանաբար փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, եւ նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել:

    Նշված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց  հետո` մեկ տարվա ընթացքում, պետք է դիմեն լիազոր մարմին փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վկայականը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հետ փոխանակելու համար: Նշված ժամկետում  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրա՟պետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձ համարվելու  համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

    2. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած այն անձինք, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, դիմեն լիազոր մարմին սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձ համարվելու  համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

    Հոդված 65. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

    2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության  1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-288 օրենքը:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

    23.12.2008
    ՀՕ-211


    03.03.2011 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    18.05.2015 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    16.12.2015 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    17.12.2015 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.10.2016 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    23.03.2018 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    23.03.2018 «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    21.01.2020 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    18.06.2020 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    03.03.2021 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    05.05.2021 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    16.12.2022 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    07.02.2024 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին