Armenian   Russian    
Մաքսային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2008

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի  7-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 2-րդ կետը «վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետ,  վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի հատկապես կարեւորագույն գործերով քննիչ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային  տեսուչ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերով.

2) 3-րդ կետը «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետի տեղակալ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետի տեղակալ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետի տեղակալ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ» բառերից հետո`  «, վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետի տեղակալ»  բառերով:

Հոդված 2.   Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունը «մաքսային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ հարկային մարմիններում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից» բառերով, «կամ մաքսային» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ մաքսային կամ հարկային» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «մաքսային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ հարկային մարմիններում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից» բառերով, «կամ մաքսային» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ մաքսային կամ հարկային» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունը «մաքսային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ հարկային մարմիններում հարկային ծառայության առաջատար եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող հարկային ծառայողներից» բառերով, «կամ մաքսային» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ մաքսային կամ հարկային» բառերով, «քաղաքացիական ծառայության» բառերից հետո «առաջատար կամ գլխավոր» բառերը փոխարինել «առաջատար, գլխավոր կամ հայեցողական» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «մաքսային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ հարկային մարմիններում հարկային ծառայության առաջատար եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող հարկային ծառայողներից» բառերով, «կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ մաքսային կամ հարկային մարմիններում քաղաքացիական ծառայության առաջատար, գլխավոր կամ հայեցողական» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41.1-րդ հոդվածի Աղյուսակ 1-ում`

1) «Մ/Ծ առաջատար պաշտոններ»  սյունակը «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային  կետի հերթափոխի պետ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային  կետի բաժանմունքի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային  կետի հերթափոխի պետի տեղակալ» բառերով,   «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերով.

2) «Մ/Ծ գլխավոր պաշտոններ» սյունակը «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետ, վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետի տեղակալ» բառերով,  «վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի հատկապես կարեւորագույն գործերով քննիչ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո`  «, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«17) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր:»:

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մաքսային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայությունում սահմանվում է մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով գանձվող մաքսավճարներից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասնահանումներից, հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում պետական բյուջե գանձվող լրացուցիչ մաքսային վճարների ու դրանց հետ կապված` օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցների տասը տոկոս մասնահանումներից եւ սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն կիրառվող տուգանքներից:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող   օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.11.2008
ՀՕ-175