Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«32. Իրավաբանական անձանց պետական  միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում  պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար
բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի  սեպտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-18