Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Իրավական ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 57.2-րդ եւ 57.3-րդ հոդվածներով.

«Հոդված 57.2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը հրապարակելը

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

Հոդված 57.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի որոշումները  հրապարակելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին  Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաեւ դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպեu մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ կետերով.

«10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաեւ դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպեu մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մաuին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները»:

Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1 Սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից: Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահից: Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատաuխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-19