Armenian   Russian    
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2007

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1)  1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում առանձին ծառայությունների եւ պաշտոնների առանձնա-հատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը:».

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ եւ 22 -րդ մասերով.

«21 . Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատաս-խանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաեւ դրանք շնորհելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

22 . Դասային աստիճանների եւ ոստիկանության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին սույն օրենքի 601 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ եւ 65-րդ հոդվածի 3-րդ մասերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ոuտիկանությունում կրտuեր եւ միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ uույն oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաuի պահանջներին համապատաuխանող, uակայն դիմելու պահին պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված քաղաքացիները, բացառությամբ «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի     1-ին մաuի «ա» կետով նախատեuված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների, եռամuյա ուuումնական փորձաշրջանի արդյունքներով:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի՝ ոստիկանության այլ ստորաբաժանում կամ հաստատություն՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բացառիկ դեպքերում մինչեւ սահմանված ժամկետը լրանալը.»:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «տասնմեկ ամիսը» բառերը փոխարինել «վեց ամիսը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 111 -րդ կետով.

«111 ) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.»:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունում «վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի» բառերը փոխարինել «վարչության պետի, վարչության պետի տեղակալի եւ ինքնուրույն բաժնի պետի» բառերով:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 111 -րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 111

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՀԱՏՈՒԿ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 601 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Հոդված 602 . Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետու՟թյան քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստի՟ճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Հոդված 603 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը եւ  հաստիքացուցակը հաս՟տա՟տելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը պետական կառավարման մարմնի ղեկավարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հոդված 604 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է պետական կառավարման մարմնի ղեկավարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերում կարող են ընդգրկվել նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ ոստիկանությունում առնվազն հինգ տարվա  ծառայության ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ ոստիկանությունում առնվազն երեք տարվա  ծառայության ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` ոստիկանությունում առնվազն մեկ տարվա  ծառայության ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաեւ այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:

Հոդված 605 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները (բացառությամբ տարիքային պահանջի):

2. Քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 606 . Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 607 . Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել ՝

1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ) համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն,

գ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Հոդված 608 . Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները (բացառությամբ սույն օրենքի 6023 -րդ հոդվածով նախատեսված դեպքերի, քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր թափուր պաշտոնների), ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 607 -րդ հոդվածով եւ 6023 -րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է պետական կառավարման մարմնի լիազորած ստորաբաժանումը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 6028 -րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

8. Թեստերը կազմվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.

3) ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, ոստիկանության գործունեությունը կարգավորող եւ մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին առնչվող միջազգային պայմանագրեր, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն մասնագիտական հարցեր):

9. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

12. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

13. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

14. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը:

17. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

18. Գրավոր բողոքը քննության է առնում պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ որոշելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:

19. Պետական կառավարման մարմնի ղեկավարն իր ընդունած որոշումը  հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:

20. Գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

21. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

22. Գրավոր բողոքի առկայության դեպ՟քում, սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաեւ պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ սույն հոդվածի 18-րդ մասով  նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:

23. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքով չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

24. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

25. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

26. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներ՟կայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

27. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

28. Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

29. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

30. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

31. Մրցույթի հետ կապված եւ սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 609 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

1.  Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն ան՟փո՟փոխելի է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6010 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ.

անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս եւ պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը:»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

Հոդված 6011 . Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը ոստիկանությունում ծառայության, ինչպես նաեւ այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 6027 -րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:

5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է ոստիկանությունում ծառայության ստաժ եւ հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

Հոդված 6012 . Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 6014 -րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է՝

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչեւ վեց ամիս ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաեւ վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 6014 -րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում՝

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 605 -րդ հոդվածի, 6018 -րդ հոդվածի 3-րդ մասի եւ 6028 -րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2. Չի թույլատրվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն օրենքի 6027 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ եւ 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

Հոդված 6013 . Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 608 -րդ եւ 6023 -րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

10. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներ՟կա՟յացնում է քաղաքացիական ծա՟ռա՟՟յողի ծառայողական բնութագիրը:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

13. Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

16. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման եւ հարցազրույցի:

17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

18. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

19. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

20. Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

21. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

22. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

23. Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 608 -րդ հոդվածով սահմանված կարգով:

24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 24-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշումը պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

27. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանք՝ սույն օրենքի 608 -րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 608 -րդ հոդվածի 21-րդ եւ 23-րդ մասերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ատեստավորման հետ կապված եւ սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 6014 . Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անցկացվում է նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի հայտի հիման վրա:

 4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենս-դրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Հոդված 6015 . Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է պետական կառավարման մարմինը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 6027 -րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշ՟տոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտո՟նում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միան՟գամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է պետական կառավարման  մարմնի ղեկավարը:

Հոդված 6016 . Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականու՟թյունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 6017 . Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մաս՟նագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

9) սահմանված կարգով եւ ժամկետներում մասնակցել ատեստավորմանը եւ վերապատրաստմանը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 6018 . Քաղաքացիական  ծառայողի  նկատմամբ  կիրառվող սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունվելու աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալու այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

Հոդված 6019 . Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, եւ այդ մասին գրավոր տեղեկացնել պետական կառավարման մարմնի ղեկավարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

Հոդված 6020 . Քաղաքացիական ծառայողի սոցիալական  երաշխիքները

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

Հոդված 6021 . Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6022 . Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6023 . Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` սույն օրենքի 607 -րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

Հոդված 6024 .   Քաղաքացիական ծառայողի անձնական գործը

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է պետական կառավարման մարմինը:

2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Քաղաքացիական ծառայողների զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 6025 . Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում.

6) պետական կառավարման մարմնի հիմնած մեդալով պարգեւատրում:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 6026 . Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները գերազանցելու, կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) զբաղեցրած պաշտոնից ազատում.

5) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:

4. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

5. Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

7. Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

10. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

11. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

12. Ծառայողական քննության արդյունքով պետական կառավարման մարմնի ղեկավարի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

Հոդված 6027 . Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 6026 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքի 6026 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

7) հաստիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

11) սույն օրենքի 6018 -րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) այն հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համարվում են քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակին ներկայացվող պահանջի խախտում.

19) սույն օրենքի 6026 -րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

20) սույն օրենքի 6023 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

21) սույն օրենքի 607 -րդ հոդվածի հիմքով  արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի   1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 221 -րդ կետով նախատեսված` պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն   ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Հոդված 6028 . Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Հոդված 6029 . Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 6030 . Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման  մարմինները

Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինը պետական կառավարման մարմնի ղեկավարն է:

Հոդված 6031 . Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները։

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաեւ ոստիկանության ուսումնական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմերը եւ աշխատակարգերը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Հոդված 6032 . Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից կամ դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 11. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Պետական կառավարման մարմնի ղեկավարը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հոդված 12. Ոստիկանությունում նոր հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

1. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, ով տվել է գրավոր համաձայնություն:

2. Ոստիկանության ծառայողի կողմից գրավոր համաձայնություն չտալը նրան քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու համար արգելք է:

3. Ոստիկանության ծառայողների պաշտոնային խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության եւ ոստիկանության ծառայության պաշտոնային խմբերի համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին սույն օրենքի 601 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

Հոդված 13. Ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

Ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

Հոդված 14. Ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների առաջին  ատեստավորումը

Ոստիկանությունում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն  անցկացվում  է  սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներեքերորդ ամսվա 1-ից:

Հոդված 15. Ոստիկանությունում  քաղաքացիական  հատուկ  ծառայության պաշտոնների նշանակված անձանց սոցիալական այլ իրավունքները

1. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված անձանց սոցիալական այլ իրավունքները սահմանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Մինչեւ քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքի ընդունումը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված ծառայողները ստանում են վարձատրություն` ոստիկանության ծառայողների համար օրենսդրությամբ նախատեսված վարձատրության չափով:

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք մեկ տարի հետո կարող են օգտվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում: 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.12.2007
ՀՕ-288