Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2007

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (5 մայիսի  1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն uնանկ ճանաչելու եւ մրցութային վարույթ uկuելու մաuին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «ընդունած» բառից հետո լրացնել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2008 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.12.2007
ՀՕ-279