Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.10.2007
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, N ՀՕ-186) 16-րդ հոդվածում՝

1) 16-րդ կետի «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով՝ իրենց համապատասխան հոլովումներով.

2) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«4.2 ներդրումային ծառայությունների
մատուցման համար
տարեկան բազային տուրքի
 50-ապատիկի չափով».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ կետով`
 
«4.3. կարգավորվող շուկայի օպերատորի,
Կենտրոնական դեպոզիտարիայի
գործունեության համար
տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.10.2007
ՀՕ-205