Russian    
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 11.10.2007

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀO-232) տեքստում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերը փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «եւ «Արժեթղթերի շու՟կայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քով սահ՟ման՟ված կարգով պետական գրանցման նույն համարը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «նաեւ այլ գույ՟քով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել մաuնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մաuին տեղեկություններ, ինչպեu նաեւ գրառվում են oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված տեղեկությունները:».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի երկրորդ պարբերությունը եւ 2-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով՝

«իէ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով որոշումների ընդունումը»:

Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածում 2-րդ կետի «արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.10.2007
ՀՕ-202