Armenian      
Բանկերի սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007

Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) վերնագրի «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «եւ վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ բանկեր)» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել «, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, եւ ոչ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.05.2007
ՀՕ-181