Armenian   Russian    
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 27.02.2007

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀO-80) 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը:».

բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով՝ «Սույն մասի կիրառման նպատակով արտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում է հրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով :».

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս`

«4. Բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների եւ դրանցհամար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) վերնագրի «հարուցող» բառը փոխարինել «իրականացնող» բառով.

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:».

գ) 2-րդ մասի «դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին» բառերը փոխարինել « քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռը ստանալու եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:».

բ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման եւ նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.03.2007
ՀՕ-112