Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.02.2007

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիuի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք)  9-րդ հոդվածում.

ա) վերնագրից հանել «եւ անընդհատությունը» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը:

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 21-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Տնտեսական դատարանի որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:

Հոդված 3. Օրենսգրքի  91-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 5 . Օրենսգրքի 104-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

բ) 33 -րդ մասից հանել «վճռաբեկ դատարանի» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Դատական նիստի ժամանակ դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների, դատավարության այլ մասնակիցների եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետեւյալ դատական սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

3. Նախազգուշացումը եւ նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:

5. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

6. Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց, փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների եւ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան հրապարակման պահից երեք օրվա ընթացքում:

9. Դատական սանկցիայի կիրառումը արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:»:

Հոդված 8. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Գործի քննության ավարտը

Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, եւ դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

Վճիռը կազմում եւ ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում:

Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որեւէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:»:

Հոդված 9. Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 206-րդ հոդվածից հանել «գործերով» բառը:

Հոդված 11. Օրենսգրքի 214-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Վերաքննիչ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու,  հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ կայացնում է որոշում բողոքն uտանալուց հետո` տաuնoրյա ժամկետում:»:

Հոդված 12. Օրենսգրքի 221-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու,  հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանների որոշումները:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա` մեկ դատավորի կազմով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 2213 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, սույն օրենսգրքի 214 հոդվածի երկրորդ մասով եւ 221 հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 2214 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2214 . Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

1. Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեuական դատարանի կայացրած վճիռն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 oր հետո:

2. Օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը օրինական ուժի մեջ չի մտնում մինչեւ վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը: Վճռաբեկ դատարանի կողմից օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը առանց ժամկետի սահմանման վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսական դատարանի վճիռն անմիջապես ուժի մեջ է մտնում, եթե տնտեսական դատարանում վճռի հրապարակման պահից անցել է 15 օր:

3. Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեuական դատարանի կայացրած վճիռն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Հոդված15. Օրենսգրքի 2216 -րդ հոդվածի առաջին մասում`

ա) հանել «միայն» բառը.

բ) «վճռաբեկության» բառից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքով նախատեսված» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձինք վճռաբեկ բողոք ներկայացնում են վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 225. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են`

1) գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.

2) նոր երեւան եկած հանգամանքը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 2281 -րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Նույն անձի կողմից վճռաբեկ բողոք կարող է բերվել մեկ անգամ, բացառությամբ սույն օրենսգրքի 2311 -րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի:»:

Հոդված 19. Օրենսգրքի 2311 -րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «խախտվել» բառից հետո լրացնել «, կամ վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետից ուշ, եւ բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ մերժվել է նման միջնորդությունը, կամ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը» բառերով.

բ) 2-րդ մասի «որոշում» բառից հետո «բողոքը» բառը փոխարինել «գործը վճռաբեկ դատարանում» բառերով.

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:»:

Հոդված 20. Օրենսգրքի 2312 -րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 2313 -րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «եւ վճռաբեկ բողոքի լրացումը» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 22. Օրենսգրքի 2411 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում`» բառերով:

Հոդված 23. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բերված վճռաբեկ բողոքները, որոնց վարույթ ընդունելու հարցը լուծված չէ, վճռաբեկ դատարանում քննարկվում են սահմանված կարգով:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.03.2007
ՀՕ-98