Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.02.2007

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի2002 թվականի) 79.1-րդ հոդվածի 2-րդ մասը «լինել» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.03.2007
ՀՕ-91