Առեւտրաարդյունաբերական պալատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1.  «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 4-րդ մասի «ը» կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատության» բառերով.

բ) 8-րդ մասի «ա» կետում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատությունների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.01.2007
ՀՕ-56