Armenian   Russian    
Աշխատանքի պետական տեսչության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2006
Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2005 թվականի, ՀՕ-77-Ն, այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով,» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».

2) 4-րդ կետի «ստուգում» բառը փոխարինել  «հսկողություն» բառով.

3) 10-րդ կետից հանել «` սահմանված նմուշի» եւ «, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի» բառերը.

4)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ կետով.

«101 ) յուրաքանչյուր տարի` մինչեւ հունվարի 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի  4-րդ կետը «վերահսկողության» բառից առաջ լրացնել   «հսկողության եւ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

 «7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին.».

2) 10-րդ կետի «եւ հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  10.1-րդ կետով.

«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում.»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1) իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց է ներկայացնում դատարան.»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.

2) 13-րդ կետից «, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնելու դատարան» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ իրավապահ մարմիններ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում:

Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել   լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:

3.  Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը եւ գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում :»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը,» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «խախտման մասին» բառերից հետո լրացնել  «ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ  օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-30