Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2006
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման   2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի, ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման  առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը  90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ տողով.
 
«90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ  քաղ. Աբովյան Կարմիրբանակայինի  6».

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
90047 «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ քաղ. Երեւան, Բագրատունյաց 73
90048 «Բագավան» ՓԲԸ քաղ.Աշտարակ, Բագավան 2
90049 «Լազերային տեխնիկա» ՓԲԸ քաղ.Երեւան, Շոպրոնի 21
90050 «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, ավան Բալահովիտ».

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ`

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե
90051 «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ  քաղ. Երեւան, Հրազդանի կիրճ 4».

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերը:

Հոդված 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել  հետեւյալ տողով`

«Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության ցանկից`
786. 9219 «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ քաղ. Երեւան, Ն.Զարյան 24»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-29