Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2006

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.
«33.1. Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների եւ մեխանիզմների գրանցման համար  բազային տուրքի 150 տոկոսի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 15.4-րդ եւ 15.5-րդ կետերով.
«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով  կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:
 
Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.12.2006
ՀՕ-238