Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2006

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 18-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «գ» եւ «ը» ենթակետերում «գերատեսչության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» եւ «իզ» ենթակետերով՝

«իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար

50

իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

50».

3) 1-ին կետի «իբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար


8».

4) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» եւ «իա»ենթակետերով՝

«ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

30

իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար


.

5) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» եւ «ժթ» ենթակետով՝

«ժը) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

40

ժթ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար


8».

6) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե», «իզ» եւ «իէ» ենթակետերով՝

«իե) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար

90

իզ)Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք ներկայացնելու համար


150

իէ) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու համար


90».

7) 4-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման նշանների

ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված համակցվածնշանին նույնական կամ նման նշանների

մեկ սեփականատիրոջը եւ (կամ) հայտատուին պատկանող
նշանների





20



40


60».

8) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար



50
»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով:»։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.12.2006
ՀՕ-255