Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.11.2006

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001  թվականի, ՀՕ-193) 43-րդ   հոդվածի  երկրորդ  մասի  աղյուսակում`

ա) «9. Կրթության  բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով`
 
«7   Տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն    ԿՄ    Բ      Ա     -     -     -     -    -». 

բ) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով`
 
«4 Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն   ԿՄ     Բ     -     -    Մ      -    Հ     Վ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.12.2006
ՀՕ-230