Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում չեն  գործում նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ օրենքները, բացառությամբ`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների (6 դեկտեմբերի  1985 թվական).

2) «Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» ՀԽՍՀ 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքի:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել`

1) «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի  սեպտեմբերի 10-ի թիվ Ն-0132-I օրենքը.

2)  «Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) եւ Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերի հայերեն տեքստերում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի  նոյեմբերի 5-ի թիվ Ն-0187-I օրենքը.

3)  «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական եւ հատուկ հանձնաժողովների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի նոյեմբերի 14-ի թիվ Ն-0204-I օրենքը.

4)  «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հունվարի 22-ի թիվ Ն-0242 օրենքը.

5) «Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ եւ Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի  ապրիլի 15-ի թիվ  Ն-0290-I օրենքը.

6) «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի օգոստոսի 1-ի թիվ Ն-0367-I օրենքը.

7) «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Ն-0437-I օրենքը.

8) «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ   Ն-0444-I օրենքը.

9)  «Դատախազության համակարգում զինվորական դատախազություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՀՕ-37 օրենքը.

10) «Հայաստանի Հանրապետության հարկերի եւ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, 25 եւ 27 հոդվածների գործողությունը  ժամանակավորապես կասեցնելու մասին»  Հայաստանի Հանրապետության 1992 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ՀՕ-47 օրենքը.

11) «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 29-ի թիվ ՀՕ-58 օրենքը.

12) «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի  հունիսի 21-ի թիվ ՀՕ-61 օրենքը.

13)  «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ նրա տեղական մարմինների տնտեսական եւ սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման սոցիալական զարգացման ֆոնդի» եւ «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության   1995 թվականի մարտի 31-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի  1-ի թիվ ՀՕ-52 օրենքը.

14) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 24-ի «Զինանշանի եւ հիմնի մասին» թիվ   Ն-0076-I որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հասարակական-քաղաքական օրաթերթ հիմնելու մասին» թիվ Ն-0121-I որոշումը.

16)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեն լուծարելու մասին» թիվ Ն-0188-I որոշումը.

17)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունվարի 28-ի «Զինանշանի եւ հիմնի մրցույթների անցկացման ժամկետը երկարացնելու մասին» թիվ Ն-0246-I որոշումը.

18)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0252-I որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներ ընտրելու մասին» թիվ Ն-0254-I որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 21-ի «Որպես սեփականություն տրամադրվող հողամասերի մասնակի հատուցումից գոյացած միջոցների մասին» թիվ Ն-0263-I որոշումը.

21) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի, պետական դրոշի եւ պետական օրհներգի մասին օրենքների նախագծերը մշակելու մասին»  թիվ Ն-0274-I որոշումը.

22)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0276-I որոշումը.

23)   Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0279-I որոշումը.

24)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի պաշտոն հիմնելու մասին» թիվ Ն-0336-I որոշումը.

25) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրությունները նշանակելու մասին» թիվ Ն-0337-I որոշումը.

26)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ նրա նախագահին հատուկ լիազորություններ տալու մասին» որոշումը չեղյալ համարելու մասին» թիվ Ն-0339-I որոշումը.

27)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» թիվ Ն-0342-I որոշումը.

28) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 8-ի «Կանանց, մայրության եւ մանկության պաշտպանության, ընտանիքի ամրապնդման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ Ն-0348-I որոշումը.

29) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 9-ի «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներն ընդունելու մասին» թիվ Ն-0350-I որոշումը.

30)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 8-ի «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0421-I որոշումը.

31)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0426-I որոշումը.

32)   Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշումը.

33)   Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի մասին» թիվ Ն-00428-I որոշումը.

34) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» թիվ Ն-0464-I որոշումը.

35)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաներ իրականացնելու մասին» թիվ Ն-0487-I որոշումը.

36)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-04490-I որոշումը.

37) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0534-I որոշումը.

38) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկերի եւ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին»  թիվ ՀՆ-0565-I որոշումը.

39)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0568-I որոշումը.

40)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները հաստատելու մասին» թիվ ՀՆ-0426-I որոշումը.

41)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» թիվ ՀՆ-0635-I որոշումը.

42)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 2-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի եւ աշխատանքային ստաժի չափի մասին» թիվ ՀՆ-0645-I որոշումը.

43)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մասին»  թիվ ՀՆ-0646-I որոշումը.

44)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի հաստատությունների օրինադրույթների մասին» թիվ ՀՆ-0649-I որոշումը.

45)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում զինվորական դատախազություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0673-I որոշումը.

46)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի սեպտեմբերի 23-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ ՀՆ-0691-I որոշումը.

47) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0744-I որոշումը.

48)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 12-ի «Մի քանի վարչատարածքային միավորումներում առանձնացված ստորաբաժանումներ ունեցող ձեռնարկությունների կողմից ըստ առանձին բյուջեների շահութահարկ վճարելու կարգի մասին» թիվ ՀՆ-0798-I որոշումը.

49)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ ՀՆ-0840-I որոշումը.

50)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» թիվ ՀՆ-0842-I որոշումը.

51)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ռուբլին որպես պաշտոնական վճարման միջոց ընդունելու մասին» թիվ ՀՆ-0843-I որոշումը.

52)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» թիվ ՀՆ-0852-I որոշումը.

53)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0856-I որոշումը.

54)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0858-I որոշումը.

55)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0862-I որոշումը.

56)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0878-I որոշումը.

57) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 19-ի «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0898-I որոշումը.

58)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 19-ի «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0902-I որոշումը.

59) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալի չափի եւ ձեւավորման մասին» թիվ  ՀՆ-0905-I որոշումը.

60)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0909-I որոշումը.

61)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0911-I որոշումը.

62) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Ձեռնարկությունների պետական գրանցման մասին» օրինագիծն ընդունելու մասին» թիվ ՀՆ-0912-I որոշումը.

63)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Ապրանքային սակարան-բորսաների եւ սակարանային-բորսային առեւտրի մասին» թիվ ՀՆ-0913-I որոշումը.

64) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` պատիժը կրելու համար դատապարտյալներին հանձնելու հարցերի լուծման լիազորություններ տալու մասին» թիվ ՀՆ-0916-I որոշումը.

65)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0917-I որոշումը.

66) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Հյուպատոսական գանձումների մասին» թիվ ՀՆ-0927-I որոշումը.

67) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների եւ Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» թիվ ՀՆ-0940-I որոշումը.

68)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0942-I որոշումը.

69)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին»  թիվ ՀՆ-1061-I որոշումը.

70) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Դատարաններում ժողովրդական ատենակալների կողմից իրենց պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը նրանց հատուցելու կարգի ու չափերի մասին» թիվ ՀՆ-1068-I որոշումը.

71)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-1103-I որոշումը.

72)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-1130-I որոշումը.

73)  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ  ՀՆ-1132-I որոշումը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.12.2006
ՀՕ-199