Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «ե» ենթակետը «վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները,» բառերից հետո լրացնել «գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով,» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունե՟ցող՟ները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գե՟րա՟զան՟ցում է 1.0 մլն դրամը.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 ա) 1-ին կետը լրացնել հետեւալ բովանդակությամբ «թ» ենթակետով`

«թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գե՟րա՟՟զան՟ցում է 1.0 մլն դրամը:».

բ) 2-րդ կետի «եւ «ը»» թվարկումը փոխարինել «, «ը» եւ «թ»» թվարկումով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.12.2006
ՀՕ-203