Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 20-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.»:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

ա) առաջին մասը «ամբաստանյալին» բառից հետո լրացնել «դատապարտյալին,» բառով.

բ) երկրորդ մասը «ամբաստանյալը» բառից հետո լրացնել «դատապարտյալը,» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4341 -րդ հոդվածով.

«Հոդված 4341 . Դատապարտյալի հետախուզումը

Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «փորձաշրջանը կրճատելու կամ» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.12.2006
ՀՕ-181