Russian    
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (16 ապրիլի 2001թվականի, ՀՕ-177) նախաբանը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն  օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, իրավական հիմքերն ու սկզբունքները,  պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման եւ գործունեության վերահսկողության սկզբունքները:»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Ոստիկանության հասկացությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետ` ոստիկանություն),  որը սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ոստիկանության խնդիրները

Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`

1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը.

3) հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.

4) հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը.

5) սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը.

6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:

Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով:»:

Հոդված 4.   Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Ոստիկանության գործունեության սկզբունքները

Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:

Ոստիկանությունն իր  իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված  լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:

Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով եւ իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին:»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.  Ոստիկանության գործունեությունը եւ մարդու անձեռնմխելիության երաշխիքները

Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում:

Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի եւ հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ աջակցել իրավունքների իրացմանը:

Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը եւ ծանուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը պարտավոր է  ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց  հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական եւ (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը,  գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են  նրա իրավունքներին եւ ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու եւ տարածելու մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, եռամսյա
 ուսումնական փորձաշրջան  եւ վերապատրաստում  անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը

Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաեւ եռամսյա ուսումնական փորձաշրջան եւ վերապատրաստում անցնող անձինք՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»։

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ոստիկանության համակարգը եւ ղեկավարումը

Ոստիկանության համակարգը բաղկացած է  ոստիկանությունից, ոստիկանության զորքերից եւ ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առեւտրային կազմակերպություններից։

Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից, ոստիկանության` Երեւան քաղաքի եւ մարզային վարչություններից եւ  դրանց ենթակա բաժիններից։

Ոստիկանության կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի  եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ։

Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:»։

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10.   Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն  ապահովելիս եւ նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս

Ոuտիկանությունը օրենքով uահմանված կարգով եւ դեպքերում  պարտավոր է`

1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները,  ազատություններն ու oրինական շահերը հանցավոր եւ այլ ոտնձգություններից.

2) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուuափող անձանց.

3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հuկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպեu նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.

4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների եւ դատավարությանն աջակցող անձանց, ինչպեu նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից եւ այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպեu նաեւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց oգնություն ցույց տալու համար:»:

Հոդված 10.  Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11.  Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների եւ  այլ իրավախախտումների դեմ պայքարելիս

Ոuտիկանությունը օրենքով uահմանված կարգով եւ դեպքերում  պարտավոր է`

1) կանխել եւ խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները,  բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ եւ այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաuտող պայմանները, ձեռնարկել համապատաuխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.

2) ձեռնարկել միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու եւ բացահայտելու ուղղությամբ.

3) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելու նպատակով.

4) հարուցված քրեական գործերով իրականացնել նախնական քննություն, կաuկածյալի ձերբակալում եւ oրենքով նախատեuված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պատճառված նյութական վնաuի հատուցումն ապահովելու ուղղությամբ.

5) հայտնաբերել հանցագործություն կատարած եւ հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատաuխանատվությունից, պատիժը կրելուց խուuափող անձանց, անհայտ կորած անձանց, oրենքով նախատեuված դեպքերում` այլ անձանց, ինչպեu նաեւ հափշտակված գույքը.

6) իրականացնել`

ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ եւ վարչական ձերբակալում,

բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուuափող անձանց ու հափշտակված  գույքի հետախուզում,

գ) պետական եւ հաuարակական մարմինների հետ համապատաuխան միջոցառումներ` առանց հuկողության թողնված անչափահաuների, ինչպեu նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահաuների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահաuներին դաuտիարակելու ուղղությամբ.

7) աջակցել`

ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիu, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց oրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը,

բ) ազգային անվտանգության մարմիններին` պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեմ պայքարելիu եւ ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիu,

գ) զինվորական կոմիuարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ եւ զորակոչեր իրականացնելիu,

դ) դատախազությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հաuարակական կազմակերպություններին` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիu:

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել եւ հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատաuխան ընթացք:

Ոuտիկանությունն իրականացնում է նաեւ  oրենքով uահմանված այլ պարտականություններ:»:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.  Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում եւ երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ):»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.  Ոստիկանության պարտականությունները  ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է`

1) իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմների եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.

2) ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.

3) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների  հաշվառում:

Ոստիկանությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում կազմակերպելու եւ անցկացնելու ավտոտրանսպորտային միջոցների,  դրանց կցորդների  տարեկան տեխնիկական զննում:»:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17.  Ոստիկանության պարտականությունները  հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս

Ոստիկանությունը օրենքով սահմանված դեպքերում  պարտավոր է՝

1) կատարել`

ա) դատախազի, քննիչի՝ հետախուզական եւ քննչական գործողություններ կատարելու մասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,

բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները իրենց կանչով ներկայանալուց խուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,

գ) դատարանների որոշումները կալանքի վերցնելու կամ ուղեկցելու մասին.

2) պահել բերման ենթարկված,  ձերբակալված, իսկ  օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կալանավորված  անձանց.

3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին  դատական վճիռների եւ դատավճիռների կատարումն ապահովելիս:»:

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածում`

 ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18.  Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը եւ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետեր.

«3) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել  բնակչության պետական ռեգիստրը.

4) ըuտ մարզերի եւ համայնքների` որպեu մեկ միաuնական ցուցակ, կազմել եւ վարել  Հայաuտանի Հանրապետության ընտրողների ռեգիuտրը  (ընտրողների ազգային գրանցամատյան):»:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելիս

Ոստիկանությունը հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու  նպատակով իրավունք ունի`

1) քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից եւ քաղաքացիություն չունեցող անձանցից (այսուհետ՝ քաղաքացիներ), ինչպես նաեւ պաշտոնատար անձանցից պահանջելու դադարեցնել ոստիկանության,  պատգամավորների, պատգամավորության թեկնածուների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց` օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նրանց հեռացնելու տվյալ վայրից.

2) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.

3)  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաեւ քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա  առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի հաշվառում: Հատուկ հաշվառման ենթակա  առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի  ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը հանցագործություններ եւ այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով եւ հիմքերով՝

1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.

 2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր եւ (կամ) դրանց պատճենները.

3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղեւորների, ձեռքի իրերի եւ ուղեբեռների ստուգմանը:

Սույն օրենքում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունն իր մեջ ներառում է այն դեպքերը, երբ՝

ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս, կատարելուց անմիջապես հետո,

բ) ականատեսները, այդ թվում` տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին՝ որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի,

գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործության կամ վարչական իրավախախտման առնչությունը վկայող բացահայտ հետքեր:

Ոստիկանության ծառայողները կարող են հայտնաբերել նաեւ անձին հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածելու հիմք տվող այլ տվյալներ (տեխնիկական միջոցներով տրանսպորտի արագությունը որոշելու, հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ այս կամ այն անձի նմանության առկայության, ոստիկանության ծառայողին հանկարծակի նկատած անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքերում եւ այլն):»:

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.  Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս եւ բացահայտելիս

Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս եւ բացահայտելիս իրավունք ունի՝

1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական եւ հատուկ միջոցներ.

2) իր վարույթում գտնվող գործերով եւ նյութերով ծանուցելու քաղաքացիներին, ինչպեu նաեւ պաշտոնատար անձանց` ներկայանալ ոuտիկանություն, բերման ենթարկելու առանց հարգելի պատճառների ներկայանալուց խուuափողներին, քննելու հանցագործություն կատարելու մեջ կաuկածվող անձանց.

3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկելու կամ հասցնելու բժշկական հաստատություն՝ նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստը հաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.

4) հանցագործություն կատարելու մեջ կաuկածվող անձանց հետապնդելիu հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպեu նաեւ դժբախտ պատահարի մաuին բավարար տվյալների առկայության դեպքում վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների եւ հաuարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպեu նաեւ հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամաuեր, այդ թվում`  արգելքները վերացնելու միջոցով:

Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ  գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:

Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

Եթե ոuտիկանությունը բնակարան,  շինություն,  տարածք կամ  հողամաս  մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո  բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:

Եթե uույն կետով նախատեuված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոuտիկանությունն այդ մաuին 24 ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.

5) հանցագործության առկայության դեպքում իրականացնելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ.

6) կատարելու փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաեւ գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.

7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների եւ քաղաքացիների տրանսպորտի եւ կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:

Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաեւ օպերատիվ-հետախուզական եւ այլ օրենքներով  իրեն վերապահված  գործողություններ:»:

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը.

բ)  2-րդ կետի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով.

գ) 4-րդ կետից հանել «վարչական կալանքից, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ոստիկանության իրավունքները հասարակական պարտքը կատարելիս

Հաuարակական կարգը պահպանելիu ոuտիկանությունն իրավունք ունի`

1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հաuցնելու եւ մինչեւ uթափվելն այնտեղ պահելու հարբած վիճակում հաuարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաu պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հաuցնել եւ պահել նաեւ բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.

2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ  բժշկական հիմնարկներ հասցնելու հոգեկան խանգարումներով տառապող անձանց.

3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով  բժշկական հիմնարկներ հասցնելու վարակիչ հիվանդություններով տառապող անձանց.

4) մինչեւ դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելու առանց հսկողության թողնված անչափահասներին.

5) արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով  հատուկ կացարան հասցնելու եւ մինչեւ համապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց.

6) ժամանակավորապեu uահմանափակելու կամ արգելելու տրանuպորտի երթեւեկությունը եւ հետիոտնի շարժը, ինչպեu նաեւ պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ oբյեկտներում, փողոցներում եւ ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մաuին անմիջապեu տեղեկացնելով վերադաuության կարգով:

Տրանuպորտի երթեւեկությունը եւ հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապեu uահմանափակվել նաեւ պետական եւ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ.

7) մարզական, մշակութային եւ oրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական եւ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովելու հաuարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը:

Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով,  երրորդ մասով եւ 14-րդ հոդվածով  նախատեսված  իրավունքներն ու պարտականությունները:»:

Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասը «իրավունք ունի» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով» բառերը:

Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:»։

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 5-րդ կետից հանել «, այդ թվում՝ վարչական կալանքի տակ գտնվողներին» բառերը.

բ) չորրորդ մասից հանել «, ժողովները, միտինգները, երթերը եւ շքերթները» բառերը:

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7)  ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի փախուստը խափանելիս:»:

Հոդված 24. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 25.   Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը

Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողություն  իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։

Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելու ոստիկանության օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:»։

Հոդված 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 421 -րդ հոդվածով.

«Հոդված 421 . Ոստիկանության գործունեության հսկողությունը

Ոստիկանության կողմից կատարվող նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են դատախազության մարմինները՝ օրենքով սահմանված կարգով։»:

Հոդված 27. Օրենքի 43-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու,  ծառայողական դիրքը  չարաշահելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու,  օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

բ) երկրորդ մասը «օրենսդրությանը» բառից հետո լրացնել «եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքին» բառերով:

Հոդված 28.    29-րդ հոդվածի  երկրորդ մասում, 31-րդ հոդվածի երկրորդ մասում, 36-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում, 38-րդ հոդվածի  ութերորդ, իններորդ, տասներորդ մասերում, 39-րդ հոդվածի երկրորդ մասում «աշխատակիցները» բառը փոխարինել «ծառայողները» բառով, իսկ 31-րդ հոդվածի  առաջին մասում, 32-րդ հոդվածի  առաջին, երկրորդ մասերում, 37-րդ հոդվածի  երկրորդ մասում «աշխատակիցներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով։ Օրենքի 4-րդ գլխի վերնագրում, 29-րդ հոդվածի չորրորդ եւ յոթերորդ մասերում, 30-րդ հոդվածում, 31-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում, 32-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում, երկրորդ մասի 1-ին կետում, 33-րդ հոդվածի վերնագրում, 34-րդ հոդվածի վերնագրում, 36-րդ հոդվածի վերնագրում, 6-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում,                   երկրորդ, հինգերորդ  մասերում, 8-րդ գլխի վերնագրում, 43-րդ հոդվածի վերնագրում,     երկրորդ մասում «աշխատակցի» եւ 4-րդ գլխի վերնագրում  եւ 31-րդ հոդվածի  առաջին մասի  8-րդ կետում «աշխատողի» բառերը փոխարինել «ծառայողի» բառով։
 
Օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում, 33-րդ հոդվածի երկրորդ մասում, 38-րդ հոդվածի վեցերորդ մասում «աշխատակցին» բառը փոխարինել «ծառայողին» բառով։

Օրենքի 29-րդ հոդվածի առաջին, չորրորդ, հինգերորդ  մասերում, 32-րդ հոդվածի չորրորդ մասում, 38-րդ հոդվածի առաջին, երրորդ, չորրորդ, յոթերորդ մասերում «աշխատակիցը» բառը փոխարինել «ծառայողը» բառով, իսկ 29-րդ հոդվածի երրորդ մասում, 30-րդ հոդվածի առաջին մասում, 31-րդ հոդվածի հինգերորդ  մասում, 33-րդ հոդվածի առաջին մասում, 34-րդ հոդվածի առաջին մասում եւ 38-րդ հոդվածի վեցերորդ մասում   «աշխատակիցն» բառը փոխարինել «ծառայողն» բառով։

Օրենքի 38-րդ հոդվածի տասներորդ մասում, 39-րդ հոդվածի վերնագրում, առաջին մասում, 43-րդ հոդվածի երրորդ մասում «աշխատակիցների» բառը փոխարինել «ծառայողների» բառով։

Հոդված 29. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «ներքին գործերի»  բառերը փոխարինել «ոստիկանության» բառով։
 
Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «ներքին գործերի մարմիններից» բառերը փոխարինել «ոստիկանությունից» բառով:

Օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «ներքին գործերի մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության տարածքային ստորաբաժանման» բառերով:

Օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ  կետում «ներքին գործերի մարմին կամ» բառերը հանել։

Հոդված 30. Օրենքի 8-րդ եւ 35-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26.06.2006
ՀՕ-123