Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69-Ն) 20-րդ հոդվածում`

ա) «ժե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, ինչպես նաեւ հաստատում է այդ արժեթղթերի թողարկման, մարման, դրանցով կատարվող գործառնությունների իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ. ».

բ) «իգ» կետն ուժը կորցրած ճանաչել.

գ)«իգ1 » կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«իգ1 ) հաստատում է պետական արժեթղթերով կատարվող գործառնությունների (այդ թվում՝ դրանց պահառության գործունեության, հաշվառման եւ հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, արժեթղթերի հետգնման եւ մարման, ինչպես նաեւ արժեթղթերի գրավի հետ կապված գործառնությունների) իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.06.2006
ՀՕ-76