Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2006

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն) 19-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ ենթակետով`

«6.3. Անասնաբուժության բնագավառում
օգտագործվող կենսապատվաստուկների,
շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրության համար տարեկան՝

բազային տուրքի200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 20-րդ, 21-րդ, 22-րդ,23-րդ եւ24-րդ կետերը։

Հոդված 3 . Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.04.2006
ՀՕ-42