Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.05.1997
Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի 8-րդ կետում «կազմակերպություններ, խմբեր, գիտնականներ, առանձին բարձր որոկավորում ունեցող մասնագետներ» բառերը փոխարինել «մասնագետներ, հիմնարկներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ եւ անհատ ձեռներեցներ» բառերով։

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում «5» թիվը փոխարինել «4» թվով։

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածից հանել 2-րդ կետի առաջին մասը։

Հոդված 4. Օրենքի 13 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Փաստաթղթերի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ձեռնարկողի կամ հայեցակարգը ֆինանսավորողի հաշվին:

2. Փորձաքննական եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը վճարում է ձեռնարկողը կամ հայեցակարգի ֆինանսավորողը։ Վճարումների չափը սահմանում է լիազորված մարմինը»։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
6 հունիսի 1997 թ.
ՀՕ-114