ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.08.1990

Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է .

1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:

2. Ներկայիս գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

3. Սույն օրենքը կիրարկել ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24.08.1990
N Ն-0075-1