Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.1997
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը սահմանել ժամագոտիների միջազգային համակարգի չորրորդ ժամագոտուն համապատասխան։

Հոդված 2. Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին՝ մեկ ժամով բերել հետ։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հոդված 4. Սույն օրենքի հրապարակմանը հաջորդող կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
10 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-158
 


09.02.2012 «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին