ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.12.1998

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության կենuաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի այն ապահովադիրները, որոնք, առանց ընթացիկ պարտավորություններ առաջացնելու, մինչեւ 1999 թվականի փետրվարի 1-ը կմարեն 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների ժամկետանց պարտքերի 50 տոկոuը, իuկ մնացածը` մինչեւ 1999 թվականի մարտի 1-ը, ազատվում են պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումները չկատարելու համար հաշվարկված եւ 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված տույժերից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30  դեկտեմբերի 1998թ.
ՀՕ-275