ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.02.1998

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատվում են հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերից:

Հոդված 2. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (սույն օրենքի 1 հոդվածի ցանկի համաձայն) ազատվում են մինչեւ 1997 թվականի հուլիսի 1-ը զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հաշվարկված եւ չվճարված (չգանձված) ավելացված արժեքի հարկից, ինչպես նաեւ այդ մասով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տուգանքներից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Երեւան
20 փետրվարի 1998 թ.
ՀՕ-193

ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների

I. Էլեկտրական եւ ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
2. «Երեւանի ջեկ» ՊՁ
3. «Հրազդանի ջեկ» ՊՁ
4. «Վանաձորի ջեկ» ՊՁ
5. Հիդրոկայանների «Սեւան-Հրազդան կասկադ» ՊՁ
5.1. «Սեւան-Հրազդան հեկ-երի համակարգ» ՊՁ
6.  «Որոտան հեկ-երի համակարգ» ՊՁ
7. Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հեկ-եր

Այրումի հեկ (սեփականաշնորհված)
Գյումրիի հեկ (սեփականաշնորհված)
«Ողջի-2 հեկ» (սեփականաշնորհված)
«Ողջի-3 հեկ» (սեփականաշնորհված)
Արենիի հեկ (սեփականաշնորհված)
Ազատեկի հեկ (սեփականաշնորհված)
Ջերմուկի հեկ (վարձակալված)
Արմավիրի հեկ (վարձակալված)
Ագարակի հեկ (վարձակալված)
Մարտունու հեկ (սեփականաշնորհված)

II. Էլեկտրական եւ ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ

1. «Հայէներգո» ՊՁ
1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՁ
2. «Ջերմային ցանցեր» ՊՁ
2.1. «Գյումրիի» շրջանային ջերմային կայան N 2» ՊՁ

III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ

1. «Երեւանի էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
2. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
3. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
4. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
5. «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
6. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
7. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ
8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի էլեկտրացանց» ՊՁ
9. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
10. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
11. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
12. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ
13. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ եւ դրա դուստր ձեռնարկություններ

IV. Բնական գազ տեղափոխող եւ իրացնող ձեռնարկություններ

1. «Հայգազարդ» ՊԿ եւ դրա գազիֆիկացման եւ գազամատակարարման դուստր ձեռնարկություններ
2. «Հայգազ» ՊՁ
3. «Հայտրանսգազ» ՊՁ
4. «Հայթուրթրեյդ» ՊՁ

V. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ

1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ՊՁ
2. «Հայէներգացանցշին» ՊՁ
3. «Հրազդանի ջեկ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ
4. «Արփա-Սեւան» ՓԲԸ
5. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ
6. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ
7. «Էներգաբետոն» ՎՁ
8. «Հայէներգանորոգում» ՊՁ
9. «Շինվերանորոգում» ՊՁ
10. «Ռազմականացված պահպանություն» ՊՁ
11. «Մարմարիկ» ՊՁ
12. «Հիդրոկայանների Սեւան-Հրազդան կասկադ» ՊՁ-ի «Նյութատեխնիկական մատակարարման» ՊՁ
13. «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ
14. «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ
14.1. «Հայգազշին» ՊՁ
14.2. «Հակակոր» ՊՁ
14.3. «Ավտոգազ» ՊՁ
14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ՊՁ
15. «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ
15.1. «Տրանսգազշին» ՊՁ
15.2. «Շինանյութերի արտադրության եւ շինարարական աշխատանքների» ՊՁ
15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման եւ իրացման» ՊՁ
15.4. «Նյութատեխնիկական մատակարարման եւ կոմպլեկտավորման» ՊՁ