Russian    
Աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի երկրորդ նախադասության «ամիսները» բառը փոխարինել «ժամանակահատվածները» բառով.

բ) առաջին պարբերության վերջում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձեւավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:».

գ) առաջին պարբերությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի եւ հետո վերադարձել է աշխատանքի եւ մեկ լրիվ ամիս չաշխատած՝ անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը`

ա) աշխատանքը վերսկսելու եւ դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու եւ 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է.

բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու եւ 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում.

գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու եւ 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:».

դ) չորրորդ մասի «21,7» թիվը փոխարինել «21»- ով», իսկ «26,1»-ը` «25,2»-ով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.01.2006
ՀՕ-23