Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 160-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝ վարչական վարույթի արդյունքում ընդունած օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Ըստ էության, ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձեւական նկատառումներով:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

05.01.2006
ՀՕ-6