Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2005

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի) 104-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «էլեկտրատեղակայանքները» բառը փոխարինել «էներգատեղակայանքները» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ եւ 105-րդ հոդվածներում «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 106.1-րդ հոդվածով՝

«Հոդված 106.1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը

Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 232.1. Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը

Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 եւ 106.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

05.01.2006
ՀՕ-2