Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 441 -րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.

բ) երկրորդ մասից հանել «, առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաեւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված՝ հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում» բառերը, իսկ «Առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դուրս գրված» բառերը փոխարինել «Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28.12.2005
ՀՕ-261