Russian    
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2005
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել «, բացառությամբ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.12.2005
ՀՕ-228