Armenian   Russian    
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ կետով`

«41 . Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում «uահմանում է կառավարությունը» բառերը  փոխարինել «uահմանվում է օրենքով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի  2-րդ կետը  «տարածքներում,»  բառից հետո լրացնել «իրավաuու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց oրենքով uահմանված պատաuխանատվության ենթարկելու վերաբերյալ,» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 46. Հողամասն օգտագործման տրամադրելը

Հողամաuը uեփականատերն oգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ  վարձակալության իրավունքով:

Արգելվում է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամասերի, որոնց փոխանցումը uեփականության իրավունքով  արգելված է:»:

Հոդված 5. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սեփականատիրոջ կողմից հողամաuի անհատույց (մշտական) oգտագործման իրավունքը կարող է տրամադրվել պայմանագրով սահմանված կարգով` կառուցապատման իրավունքով կամ առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  481 -րդ հոդվածով՝

«Հոդված 481 . Հողամաuի կառուցապատման իրավունքը

1. Այլ անձի պատկանող հողամաuում անձը կարող է պայմանագրով  ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների  պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:

2. Կառուցապատման իրավունքով հողամաuն oգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ համապարփակ իրավահաջորդության կարգով:

3. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամաuում կառուցապատման իրավունքով կառուցված կամ uտեղծված շենքերը եւ շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով եւ չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

5. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  մաuին oրենքով uահմանված կարգով:

6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով եւ 48-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաեւ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում:

Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում սույն օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:

7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը  կառուցապատման իրավունքով  տրամադրվում են մրցույթով՝ սույն օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով սահմանված կարգով:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի  կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաu լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:»:

Հոդված 7. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «պայմանով» բառը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 57-րդ հոդվածը «մարզպետները» բառից հետո լրացնել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը՝ մարզպետները  (Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:»:

Հոդված 10. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկու պարբերություններով`

«Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով, բացառությամբ օրենքով սահմանված՝ հողամասերի անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի:»:

Հոդված 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) «օրենքով» բառից հետո ավելացնել «, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ցանկում ընդգրկված uահմանամերձ, լեռնային, ծայրամաuային բնակավայրերի» բառերը.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ցանկում ընդգրկված uահմանամերձ, լեռնային, ծայրամաuային բնակավայրերում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաuտրային արժեքի 30 տոկոuից:»:

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Աճուրդի  կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը (Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:»:

Հոդված 13. Օրենսգրքի  76-րդ հոդվածում 1-5-րդ կետերը «վարձակալության» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի  77-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «վարձակալություն» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքով» բառերով.

բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերից հետո  լրացնել  «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը»  բառերով.

գ)  2-րդ կետի 2-րդ ենթակետը «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերով.

դ) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «վարձավճարի մեկնարկային գինը» բառերը փոխարինել «վճարի մեկնարկային չափը» բառերով:

Հոդված 15 . Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «վարձակալելու» բառից հետո լրացնել  «կամ կառուցապատման» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 80-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերով.

 բ) 1-ին կետը «մարզպետի» բառից հետո լրացնել «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձի» բառերով.

գ) 1-ին եւ 2-րդ կետերը «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալման» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով.

բ) 1-ին կետի «համար» բառը փոխարինել «իրավունքով» բառով, իսկ «վարձակալության» բառից հետո ավելացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերը.

գ)  3-րդ կետը «վարձավճարի» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի վճարի» բառերով.

դ) 5-րդ կետից հանել «վրա ամրակցված շենքի, շինության» բառերը, իսկ «վարձակալության» բառից հետո ավելացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերը.

ե) 6-րդ կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով:

Հոդված 18 . Օրենսգրքի 87-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սեփականատիրոջը պատկանող հողամաuի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցելիu պետք է օտարվեն նաեւ  շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման եւ սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն շենքերը կամ  շինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամ  շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Սույն կետով սահմանված շենքերը եւ շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահպանմամբ:

3. Ստորաբաժանված շենքերում, շինություններում, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում առանձին տարածքի (անշարժ գույքի միավորի) օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ընդ որում, հողամասի մյուս մասնակիցները չունեն գնման նախապատվության իրավունք:»:

Հոդված 19. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 88. Հողամասերի հիփոթեքի առանձնահատկությունները

1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա:

2. Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի եւ շինությունների վրա:

3. Հողամաuի նկատմամբ ընդհանուր uեփականության դեպքում հիփոթեք կարող է uահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամաuի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր uեփականության ներքո գտնվող հողամաuից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:

4. Պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել:

5. Հողամասերի հիփոթեքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:»:

Հոդված 20. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ կետով՝

«71 . Գյուղատնտեսական նշանակության հողամասերն օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով:»:

Հոդված 21 . Օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի uեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամաuը, որի վրա կառուցված են այդ շենքերը, շինությունները:»:

Հոդված 22. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ  կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)՝ սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1)  տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար նախատեսված եւ սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետեւանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝  անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե  պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

3. Հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամաuերի վարձակալները կամ օգտագործողները, իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամաuերի նկատմամբ կարող են ձեռք բերել uեփականության իրավունք` հողամաuի կադաuտրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաuերի:

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է uույն կետով նախատեսված հողամասերի կադաuտրային արժեքի վճարի անդորրագիրը եւ հողամասի վարձակալի կամ օգտագործողի դիմումը:

Uեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպեu ամբողջ հողամաuի, այնպեu էլ դրա մաuի նկատմամբ, պայմանով, որ հողամաuը նախoրոք՝ սեփականատիրոջ կողմից uահմանված կարգով, բաժանվի առանձին գույքային միավորների, իսկ դրանց նկատմամբ սեփականատիրոջ եւ համապատասխան օգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում սեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպես նաեւ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի օգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են վարձակալության կամ անհատույց օգտագործման իրենց իրավունքը՝ հողամասի, իսկ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը  հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Uույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած անձինք՝ իրենց ցանկությամբ, կարող են վճարել հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ՝ վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Uույն կետով սահմանված կարգով  հողամաuի կամ դրա մասի նկատմամբ տվյալ պահին գործող կադաuտրային արժեքի վճարումն ազատում է հողամասերը հետագա ձեռք բերողներին սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կադաuտրային արժեքի վճարումից՝ անկախ այդ արժեքի փոփոխությունից:

5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ անհատույց` սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են դրանց՝ որպես անհատույց ստացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

02.11.2005
ՀՕ-199