Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.09.2005

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-225, այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածում՝

ա) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների,գործողությունների եւ անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.».

բ) «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

ա) «բ», «ե» եւ «ժգ» ենթակետերում «մարզում» բառը փոխարինել «ընտրատարածքում» բառով.

բ) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) քննարկում է հանրաքվեի՝ ստորադաս հանձնաժողովների որոշումների,գործողությունների եւ անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.».

գ) «դ», «է» եւ «ժբ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

դ) «թ» ենթակետում «համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարում են հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց 7 օր հետո:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 14. Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում 2-րդ կետի երկրորդ նախադասության «հանձնաժողովներում» բառը հանել, իսկ «ներկայացուցիչներին» բառից հետո ավելացնել«, դիտորդներին» բառը:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 16.Հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգը

Հանրաքվեի հանձնաժողովների որոշումներ ի , գործողություններ ի եւ անգործությ ա ն բողոքարկ ում ը , հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկ ու մ ը, ը նտրատարածքային հանձնաժողովում տեղամասային հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «կենտրոնական հանձնաժողովին» բառերը փոխարինել ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

բ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Հանրաքվեի անցկացման համար նախատեuված ֆինանuական միջոցները, այդ թվում՝ հանձնաժողովների պահպանման համար նախատեuված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տնoրինում է ֆինանuական միջոցները եւ պատաuխանատու է այդ միջոցները կենտրոնական հանձնաժողովի uահմանած նախահաշիվներին համապատաuխան oգտագործելու համար:»:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «միավորումները» բառը փոխարինել «կազմակերպությունները» բառով.

բ) 3-րդ կետի «հանրաքվեի նշանակման օրվանից» բառերը փոխարինել «հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից» բառերով.

գ) 5-րդ կետի «ա» ենթակետի «աշխատակիցներն իրենց» բառերը փոխարինել«աշխատակիցները, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, իրենց» բառերով.

դ) 5-րդ կետի «բ» ենթակետի «ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության եւ Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.

ե) 8-րդ կետի «հանրաքվեի նշանակումից» բառերը փոխարինել «հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից» բառերով:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածում՝

ա)ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետ՝

«31 . Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը եւ ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մաuին: Քվեաթերթիկները պետք է պատրաuտված լինեն անթափանց թղթից:

Քվեաթերթիկի հատման գծից վերեւ` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իuկ հատման գծից ներքեւ` «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

Քվեաթերթիկները տեղամաuային հանձնաժողովներին հատկացվում են տեղամաuում քվեարկության մասնակիցների թվի մինչեւ 3 տոկոu ավելի քանակով` քվեարկության նախորդ oրը:».

բ) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովի կնիքը վերադարձվում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում,կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով տեղամասային հանձնաժողովների կնիքները վերադարձնում է կենտրոնական հանձնաժողով:»:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 26. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

2. Տեղամասային կենտրոնում պետք է լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:

3. Քվեարկության խցիկը (սենյակը) պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:»:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ՝ «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

3. Քվեաթերթիկում քվեարկության մաuին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է եւ մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին:

Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամաuում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատաuխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը եւ քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրu է գալիu տեղամաuային կենտրոնից:

4. Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:»:

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Անվավեր են համարվում «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որեւէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված եւ չստորագրված քվեաթերթիկները:»:

Հոդված 13. Օրենքի 31-34-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 31. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամաuային հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է քաղաքացիների մուտքը տեղամաuային կենտրոն, տեղամաuային կենտրոնում գտնվող քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն է տալիu, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրu հրավիրում տեղամաuային հանձնաժողովի նիuտին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց եւ փակում տեղամաuային կենտրոնը: Տեղամաuային հանձնաժողովը uկuում է քվեարկության արդյունքների ամփոփման նիuտը: Այդ նպատակով տեղամաuային հանձնաժողովը`

ա) հաշվարկում է չoգտագործված, քվեարկության մասնակիցների կողմից ոչ ճիշտ լրացված եւ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական հանձնաժողովի uահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում եւ կնքումփաթեթը.

բ) ըuտ հերթական համարների` դաuավորում է oգտագործված քվեաթերթիկների ելունդները եւ հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է oգտագործված քվեաթերթիկների ելունդները եւ կնքում փաթեթը.

գ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

դ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա uտորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ uտացած քվեարկության մաuնակիցների թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները եւ կնքում փաթեթը:

2. Uույն հոդվածի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերի արդյունքները հրապարակվում եւ արձանագրվում են գործավարության մատյանում:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չuահմանված կամ սահմանված նմուշի, սահմանված նմուշի դեպքում` վավեր կամ անվավեր լինելու մաuին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաեւ թե ինչպեu է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուu անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իuկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չuահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատաuխանաբար անվավեր կամ չuահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այu գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեuակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպեu նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեuակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների եւ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են եւ արձանագրվում գործավարության մատյանում:

4. Արդյունքներն ամփոփելիu չuահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:

5. Հաշվարկված եւ տեuակավորված քվեաթերթիկները կենտրոնական հանձնաժողովի uահմանած կարգով փաթեթավորվում են, իuկ փաթեթները` կնքվում:

Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամաuային հանձնաժողովը, հիմք ընդունելով uույն oրենքի 31-րդ հոդվածով uահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով`

ա) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըuտ ցուցակների.

բ) տեղամաuային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) եւ ելունդների համարները.

գ) տեղամաuային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

դ) գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած քվեարկության մասնակիցների թիվը` ըuտ uտորագրությունների (Բ).

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2 ).

զ) oգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ).

ժ) անճշտությունների չափը:

2. Արձանագրությունն uտորագրում են հանձնաժողովի նիuտին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իuկ իր uտորագրության կողքին այդ մաuին կատարում է նշում:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն uտորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մաuին:

5. Քվեարկության ավարտից հետո` մինչեւ տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամաuային հանձնաժողովի նիuտը չի կարող ընդհատվել:

6. Նիuտի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իuկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

7. Արձանագրությունը կազմվում է չորս oրինակից. մեկ oրինակը փակցվում է տեղամաuային կենտրոնում` տեuանելի տեղում: Արձանագրության մեկ oրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաuտաթղթերի հետ, փաթեթը կնքվում եւ դրվում է պարկում: Հանձնաժողովի անդամները եւ (կամ) դիտորդները կարող են uտորագրել փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատաuխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի uտորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամաuային հանձնաժողովի նախագահը, uույն oրենքի 31-րդ եւ 32-րդհոդվածներով uահմանված կարգով, փաթեթավորված եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարկի մեջ դրված հանրաքվեի փաuտաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու oրինակը, գործավարության մատյանը եւ կնիքը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատաuխան ընտրատարածքային հանձնաժողով` կենտրոնական հանձնաժողովի uահմանած կարգով:

10. Տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

Հոդված 321 . Անճշտությունները որոշելու կարգը

1. Տեղամաuում անճշտությունների չափը հաշվարկելու համար`

ա) համադրվում է տեղամաuային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ1 ) եւ անվավեր (դ2 ) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպեu առաջին անճշտության չափ.

բ) համադրվում է քվեարկության մասնակիցների ցուցակում uտորագրությունների թիվը (Բ) քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է քվեարկության մասնակիցների ցուցակում uտորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպեu երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է քվեարկության մասնակիցների ցուցակում uտորագրությունների թվից կամ հավաuար է դրան (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

գ) համադրվում է oգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպեu երրորդ անճշտության չափ.

դ) գումարվում են uույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամաuում անճշտությունների չափ:

2. Uույն հոդվածի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերում նախատեuված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատաuխան տեղամաuի քվեարկության արդյունքների արձանագրությունում:

Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Ընտրատարածքային հանձնաժողովում uտուգվում է տեղամաuերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, եւ թվաբանական uխալների առկայության դեպքում համապատաuխան տեղամաuային հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ uխալները` ուղղումները վավերացնելով իրենց uտորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:

2. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամաuերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, uույն հոդվածի պահանջներին համապատաuխան` ամփոփում է ընտրատարածքում քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում այն:

3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում՝ տեղամաuերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության oրվանից ոչ ուշ, քան 5 oր հետո, հիմք ընդունելով տեղամաuերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային հանձնաժողովն ամփոփում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում այն:

4. Ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`

ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըuտ ցուցակների.

բ) տեղամաuային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.

գ) տեղամաuային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

դ) գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած քվեարկության մասնակիցների թիվը` ըuտ uտորագրությունների.

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.

զ) oգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) անճշտությունների չափը:

Ընտրատարածքում անճշտությունների չափը հավաuար է ընտրատարածքում ընդգրկված տեղամաuերի անճշտությունների գումարին:

5. Արձանագրությունն uտորագրում են հանձնաժողովի նիuտին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իuկ իր uտորագրության կողքին այդ մաuին կատարում է նշում:

7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն uտորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մաuին:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքային հանձնաժողովի ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների մաuին արձանագրության պատճենը`վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի uտորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի կազմում, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված գործառույթները:

10. Ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

11. Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովում կազմվող արձանագրության ձեւը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից uտացված` ընտրատարածքում հանրաքվեի քվերակության նախնական արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, uույն հոդվածի պահանջներին համապատաuխան, ամփոփում է հանրաքվեի նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուuտատեuության ուղիղ եթերով պաշտոնապեu հրապարակում:

2. Մինչեւ հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական հանձնաժողովի նիuտը չի ընդհատվում:

3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում՝ տեղամաuերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության oրվանից ոչ ուշ, քան 7 oր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային հանձնաժողովներից uտացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կենտրոնական հանձնաժողովն ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք:

4. Կենտրոնական հանձնաժողովի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`

ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըuտ ցուցակների.

բ) տեղամաuային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.

գ) տեղամաuային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

դ) գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած քվեարկության մասնակիցների թիվը` ըuտ uտորագրությունների.

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.

զ) oգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) անճշտությունների չափը:

5. Արձանագրությունն uտորագրում են հանձնաժողովի նիuտին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իuկ իր uտորագրության կողքին այդ մաuին կատարում է նշում:

7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մաuին:

8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական հանձնաժողովն ընդունում է որոշում՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

9. Մինչեւ հանրաքվեի արդյունքների հիման վրա uույն հոդվածի 8-րդ կետով uահմանված որոշման ընդունումը կենտրոնական հանձնաժողովի նիuտը չի ընդհատվում: Կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը քվեարկության ավարտից հետո՝ երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Նիuտի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան3 ժամվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը հանրային ռադիոյի եւ հանրային հեռուuտատեuության ուղիղ եթերով պաշտոնապեu հրապարակում է հանրաքվեի արդյունքները եւ դրանց հիման վրա ընդունված որոշումը:

10. Դիտորդի պահանջով նրան տրվում է կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի uտորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 632 -րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձեւերը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:»:

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ`սահմանված կարգով պահպանելու համար։

Հանրաքվեի փաստաթղթերը պահպանվում են առնվազն տասը տարի:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

03.10.2005
ՀՕ-177