Russian    
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 338-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 338. Սուտ բացատրություն, սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը
կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը

1. Քաղաքացիական գործով սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ uխալ թարգմանություն կատարելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը`

1) կատարվել է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ,

2) զուգորդվել է այլ արհեuտական ապացույցներ uտեղծելով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքով անձը ենթակա չէ քրեական պատաuխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչեւ դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ բացատրության, uուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ uխալ թարգմանության մաuին:»:

Հոդված 2 . Օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան լրացնել հետեւյալ բառերով.«, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակում ից մեկ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.08.2005
ՀՕ-156