Armenian   Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.07.2005

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`

ա) 6-րդ մասից հանել «ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը.

բ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 121 -րդ հոդվածով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «վիճակի նկատմամբ» բառերը փոխարինել «վիճակի նկատմամբ, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «հարկային մարմնի» բառերը:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 -րդ հոդվածով`

«Հոդված 12.1 Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների իմաստով ուսումնասիրությունը` լիազորված պետական կառավարման մարմնի ապահովագրական գործունեություն իրականացնողների ներկայացրած հաշվետվությունների, այլ փաստաթղթերի մեկնաբանման, ապահովադիրներից կամ այլ անձանցից ստացված ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից իրենց պարտականությունները կատարելու վերաբերյալ հիմնավորված տեղեկությունների պարզաբանման, ինչպես նաեւ առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով իրականացվող գործընթաց է:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.08.2005
ՀՕ-152